«Հայոց աշխարհի» աղբյուրների փոխանցմամբ, քառօրյա պատերազմի ընթացքում հայ զինվորները ոչնչացրել են Ուկրաինայից ձեռք բերված ադրբեջանական T-72 տեսակի մոտ 27 տանկ, ինչպես նաեւ խփվել է մեկ կամ երկու T-90 տեսակի Ռուսաստանից գնված ադրբեջանական տանկ:
Իսկ հարվածային ԱԹՍ-ները եղել են բացառապես իսրայելական արտադրության:
Ադրբեջանական Mi-24 ուղղաթիռը, որը խոցվեց Մռավի լեռան արեւելքում, մոդեռնիզացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, իսկ ուղղաթիռի վրա տեղադրված զենքը եղել է ուկրաինական: