«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը իր ֆեյսբուքյան էջում երեկ հրապարակել է հետեւյալ ուղերձը. «Հիմա նույնիսկ չեմ կարողանում անհրաժեշտ բառեր գտնել, խոսքերն այժմ ավելորդ են թվում։ Սիրո ալիքը հասավ բոլորին և այնքան տարածվեց, որ անգամ ես չէի կարող պատկերացնել։ Թիկունքս ամուր է ձեզնով, միասին մենք անպարտելի ենք։ Սիրում եմ Ձեզ անսահման»:
Վաղը՝ մայիսի 14-ին, կկայանա «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլը։ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա ամենավերջինը՝ 26 համարի ներքո։
Ավելի վաղ՝ առաջին կիսաեզրափակչից հետո նա երկրպագուներին էր հղել տեսաուղերձ, որում մասնավորապես ասել էր. «Դուք ինձ ստիպում եք, որ ես ամսի 14-ին փորձեմ լավագույնս ներկայացնել մեր երկիրը»:
Կարդացեք նաև