Արցախի «Շարժում 88» կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Աղաբեկյանի խոսքով, քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ինչպես 1941-45 թթ պատերազմին մասնակցածների սերնդին գերազանցեց 1990-ականներին կռվողների սերունդը, այնպես էլ 90-ականների սերնդին գերազանցեց այսօր պատերազմողների սերունդը:
«Իրենց հերոսացման, հոգու արիության, հայրենիքի նվիրվածության բացառիկ օրինակները չշփոթեք մի քանի ճարպակալած ուղեղներով գեներալների, հիմարների գործունեության հետ: Ունենք հզոր բանակ, դա չի նշանակում, որ թերություններ չկան, թերություններ կան ու դրանք շուտ, ռացիոնալ լուծում տալու ու առանց չարախնդալու հետեւություններ անելու ժամանակն է, ունենք մինչեւ ապրիլ ու ապրիլից հետո տարբեր իրականությւոններ: Այն շարքայինը, մտավորականն ու քաղաքական, պետական գործիչները, որ դրանից անհրաժեշտ հետեւողություն չեն անում, կուտակված ահռելի էներգիան կարող է շրջվել դեպի իրեն ու զրոյացնել նրան՝ ուղարկելով պատմության լուսանցք»,- այս կարծիքին է Էդուարդ Աղաբեկյանը:
Մեր հարցին՝ քառօրյա պատերազմն ի՞նչ խնդիրներ վերհանեց, մեր զրուցակիցը չցանկացավ առանձնացնել. «Այն բոլոր բացթողումները, բոլոր թերությունները, որոնք մենք փոխհատուցեցինք զինվորի արյամբ, շատ շուտ պետք է վերացնենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ