Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին առաջարկ ունի

Մայիս 13,2016 00:02

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ պետք է անցնեն խիստ խնայողության, ծախսեր կրճատեն, նախարարություններում օպտիմալացում անեն, մենաշնորհների դեմ պայքարեն եւ այլն:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այլ առաջարկ է անում Հովիկ Աբրահամյանին. «Եթե իրենք իսկապես անկեղծ փոփոխություն են ուզում, ուրեմն իրենք պետք է հեռանան: Հիմա ես չգիտեմ՝ իրենք պատրա՞ստ են հեռանալու, արդյոք պատրա՞ստ են այդ փոփոխություններին: Եթե պատրաստ են, դա ողջունելի է: Իրենք իսկապես պետք է հեռանան: Ցանկալի է, որ այն, ինչ հափշտակել են, վերադարձնեն կամովին՝ հատուկ պայմաններում: Դա կարելի է դիտարկել որպես համաներում, եթե այդ պայմաններում հետ վերադարձնեն հափշտակածը:

Մենք չենք ասում իրենց նկատմամբ տեղի ունենա ապօրինի իրենց սեփականությունից զրկում, բայց, այնուամենայնիվ, ցանկալի է, որ դա տեղի ունենա խաղաղ, տնտեսական համաներման ներքո: Դա լավագույն արդյունավետ ճանապարհն է: Մենք պետք է այդպիսի անցում իրականացնենք: Քաղաքացիական ընթացակարգով այդ անցումը պետք է տեղի ունենա: Բոլոր նրանք, ովքեր կապվում են բռնության եւ հանցագործությունների հետ, նրանք էլ պետք է անցնեն անցումային արդարադատությամբ: Ցանկալի է, որ դա խաղաղ պայմաններում տեղի ունենա, եթե ոչ՝ տեղի կունենա այլ պայմաններում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Համաձայն եմ Զարուհի Փոստանջյանի հետ

    Հովիկ Աբրահամյանն ասել է. Ստեղծված իրավիճակն, իսկապես, ոչ ստանդարտ է, և մենք չպետք է խուսափենք ոչ ստանդարտ քայլեր կատարելուց ու որոշումներ կայացնելուց:

    Արդեն 21 տարի նԱբրահամյանի ՀՀԿ-ն է իշխանություն, հետեւաբար իրավիճակը իրենք են ստեղծել: Թող հեռանան, նման իրավիճակ ստեղծելու համար: ԵԹե չգային, երեւի նման վիճակ չստեղծվեր:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031