Մայիսյան եռատոնին եւ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորներին եւ ազատամարտիկներին նվիրված «Ոչ ոք չի մոռացել ու ոչինչ չի մոռացվել» խորագիրը կրող միջոցառում էր օրերս կազմակերպվել Մերձավան համայնքի երիտասարդների կողմից՝ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանի գլխավորությամբ: Ի հիշատակ Արցախյան ազատամարտի հերոսների գրությամբ տեղադրվեց խաչքար եւ ցայտաղբյուր, որը օրհնեց Փարաքար եկեղեցու հոգեւոր հովիվը:
Միջոցառմանը մասնակցում էին նաեւ մոտակա զորամասի զինվորականները, ազատամարտիկները եւ զոհված զինվորների ընտանիքները: Զինվորականները մթնոլորտը էլ ավելի հուզական դարձրին՝ ընթերցելով իրենց զորամասի հրամանատարի ուղերձը: Միջոցառմանը ելույթ ունեցան Մերձավանի միջնակարգ դպրոցի աշակերտները:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
12.05.2016