Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչո՞ւ պետք է սովորական ջրին մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնել

Մայիս 13,2016 14:00

Եթե ձեր դեմքի մաշկը մի փոքր չոր է եւ դժգույն, լվացվելուց հետո դեմքը շփեք կիտրոնով

Կիտրոն ընտրելիս վերցնել փայլուն կեղեւով եւ մանր ծակոտիներով կիտրոն։ Փայլը թարմության նշան է, իսկ մանր ծակոտիները` բարակ կեղեւի եւ հյութալիության։

Սառնարան չլինելու դեպքում կիտրոնները կարելի է պահել սառը ջրի մեջ, որի ժամանակ անհրաժեշտ է ջուրը հաճախակի փոխել։

Կիտրոնները թարմ պահելու համար պետք է կաթսայի հատակին աղ լցնել, կիտրոնները շարել վրան եւ անպայման ծածկել կափարիչով։

Կիտրոնները երկար ժամանակ թարմ կմնան, եթե գցեք ջրով լցված բանկայի մեջ եւ փակեք կափարիչով։

Կիսված կիտրոնը երկար պահելու համար անհրաժեշտ է դնել քացախով թեթեւակի թրջած անձեռոցիկի մեջ, որ կտրված մասը շփվի անձեռոցիկի հետ։

Կտրված կիտրոնը կարելի է դնել նաեւ մի քանի կաթիլ քացախով թրջված ափսեի մեջ` կտրված մասը դեպի ներքեւ։

Կիտրոնը երկար ժամանակ թարմ կմնա, եթե պահեք բերանը փակ բանկայի մեջ։

Կիտրոնի բույրն ավելի ուժեղ կլինի, եթե մինչեւ կտրելը մտցնեք եռացրած ջրի մեջ։

Եթե մի քանի կաթիլ կիտրոնի հյութ է պետք, մի կտրեք ամբողջական կիտրոնը, այլ ծակեք կիտրոնը ասեղով կամ սրած լուցկու հատիկով եւ քամեք այնքան հյութ, որքան անհրաժեշտ է։

Կիտրոնը լավ է պահպանվում չոր ավազի մեջ։ Դրանք պետք է դասավորել այնպես, որ միմյանց չկպչեն։

kitron8-1

Չորացրած կիտրոնի թարմությունը վերականգնելու համար այն գցեք սառը ջրի մեջ։ Ջուրը փոխեք օրը 2 անգամ։

Կիտրոնի եւ նարնջի հյութը պարունակում է մեծ քանակությամբ պեկտին, որն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի պարունակությունը եւ օժտված է խիստ արտահայտված հակասկլերոտիկ ներգործությամբ։ Տարիքով մարդկանց խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ դիետա պահպանել` օգտագործելով կիտրոն։

Արյուն մակարդող բաղադրիչները գտնվում են առավելապես կիտրոնի կեղեւում, ուստի անհրաժեշտության դեպքում կիտրոնը ուտել ամբողջությամբ:

Կիտրոնը կենցաղում ճիշտ օգտագործելով՝ եւս կունենաք հիանալի արդյունք:

Մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնելով ծորակի ջրին` մասամբ կչեզոքացնեք նրա մեջ պարունակվող կիրը եւ հետեւաբար ձեր մաշկն ու մազերն ավելի փափուկ կլինեն։

Փայլուն աչքեր ունենալու համար կիսված կիտրոնի մի կաթիլ կաթեցրեք յուրաքանչյուր աչքի մեջ… ճիշտ է, մի քիչ կայրի, բայց արդյունքը կլինի գոհացուցիչ։

Եթե ձեր դեմքի մաշկը մի փոքր չոր է եւ դժգույն, սովորություն ունեցեք լվացարանի մոտ կիսված կիտրոն դնել եւ լվացվելուց հետո դեմքը շփեք կիտրոնով։

Կարող եք նույն միջոցին դիմել, եթե ձեր արմունկները շփումից չորացել են։

Դեմքի յուղոտ մաշկ ունենալու պարագայում շաբաթը 3 անգամ այն օծեք կիտրոնի հյութով եւ անմիջապես անհաճո փայլը կանհետանա։

Բնական միջոցով ձեր մազերի գույնը բացելու նպատակով, մազերը մերսել կիտրոնի հյութով, սանրել եւ չորացնել արեւի տակ։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031