Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոտքերի կոշտուկները կարելի է հեռացնել խաշած սոխով

Մայիս 13,2016 13:30

Ամբողջ կյանքում մեր ոտքերը կրում են մեր մարմնի ծանրությունը, հետեւաբար ունեն հատուկ խնամքի կարիք: Նախ՝ նրանց առողջությունն ու հանգստությունը, ապա գեղեցկությունն ապահովելու համար։ Մասնագետները նշում են, որ կանանց ոտքերն ավելի խոցելի են, քան տղամարդկանց։ Շատ ավելի մեծ է թիվն այն կանանց, որոնք տառապում են ոտքերի եւ սրունքների ցավից, կոշտուկներ ունեն ու վնասված կրունկներ։

Այդ տհաճ երեւույթներից ձերբազատվելու համար ներկայացնում ենք մի շարք օգտակար խորհուրդներ.

Ոտքերը 10 վայրկյան պահել գոլ ջրի մեջ, որի մեջ նախապես լուծել մեկ ափ քարաղ։
Կիսել կիտրոնը եւ նրանով մերսել ոտքերը՝ չորացած հատվածները փափկեցնելու համար։
Ամեն առավոտ մերսել ոտքերը` հատկապես մատները ու կրունկները, հատուկ քարով մաքրել կրունկի մեռած բջիջները։

VOTQ8-2
Նախքան անկողին մտնելը, առատ ջրով ցողել ոտքերը, օծել նուշի յուղով եւ բամբակյա գուլպաներ հագնել, որպեսզի ամբողջ գիշեր այդ յուղը մնա ոտքերի վրա։
Ճաքճքած կրունկներն անհրաժեշտ է 2-4 շաբաթվա ընթացքում ամեն երեկո դնել տաք սոդայաջրի մեջ, հետո ողողել մանգանակալիումական լուծույթով, ճաքերին քսել սինտոմիցինի էմուլսիա, ծածկել մոմաթղթով եւ կապել։

Ոտքերի կոշտուկները կարելի է հեռացնել խաշած սոխով։ Այն կիսել ու դնել կոշտուկների վրա։ Խաշած սոխը թողնել կոշտուկի վրա այնքան ժամանակ, մինչեւ սառչի, հետո ոտքերը դնել տաք ջրի մեջ եւ սուր մկրատով հեռացնել կոշտուկը։ Լինել շատ զգույշ, պահպանել հիգիենայի բոլոր կանոնները, կտրած հատվածների վրա յոդ քսել։

Կոշտուկների դեպքում ոտքերը 15-20 րոպե ընկղմել տաք օճառաջրի մեջ։ Դրա համար վերցնել 1 լիտր ջուր, 1 թեյի գդալ օճառափոշի։ Վերջում լավ չորացնել ոտքերը եւ տրորել չեչաքարով։

Կոշտուկների վրա քսել հավասար քանակությամբ սխտորի եւ խոզի ճարպի խառնուրդ։ Կրկնել այնքան, մինչեւ կոշտուկները վերանան։

Ոտքերի ճաքճքած կրունկները բուժելու համար կաղնու 500 գ մանրացրած արմատների վրա լցնել 3-4 լիտր ջուր, կես ժամ եփել եւ եփուկը օգտագործել թրջոցների, լոգանքի տեսքով։

Ոտքերի քրտնարտադրությունը կանխելու համար օգտագործել կաղնու եփուկը` 1:10 հարաբերությամբ, որով եւ պետք է լոգանք ընդունել։ Այն պետք է լինի 37-48 աստիճան, կուրսը՝ 10-15 լոգանք։

Եթե ոտքերը քրտնում են, անհրաժեշտ է ամեն օր դնել կալիումի պերմանգանատի բաց վարդագույն լուծույթի մեջ եւ հագնել ֆորմալինի 10-20% լուծույթով թրջված եւ չորացրած գուլպաներ։

Ոտքերի քրտնարտադրության դեպքում շաբաթական 1-2 անգամ կարելի է օգտագործել տտիպ, չեզոքացնող միջոցներ` ֆորմալինի 10-15% լուծույթ կամ ֆորմիդոն։
Քնելուց առաջ ոտնաթաթերին եւ մատներին հաստ շերտով քսել մեղր, հագնել մի քանի գուլպա եւ պահել այդպես մինչեւ առավոտ։

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031