Aravot.am-ը տեղեկացրել էր, որ Սերբիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում ուղեգիր նվաճած ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու եւ լեհ Մուհամեդմուրադ Հաջիեւի դոպինգ ստուգումները դրական արդյունք են տվել եւ նրանք որակազրկվել են, եւ ըստ այդմ, հայաստանցի 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը պետք է Ռիո դե Ժանեյրոյի ուղեգրի արժանանա:
ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Ըմբշամարտի միջազգային միությունը (UWW) իր գործկոմի նիստում հաստատել է Դավիթ Սաֆարյանին ուղեգիր շնորհելու որոշումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armsport.am-ի
Կարդացեք նաև