Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Մայիս 12,2016 23:16

Այսօր` մայիսի 12 ին  ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել մի խումբ քաղաքացիներ, ովքեր պնդում են, թե «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի Գևորգ Չաուշ 14/3 շենքի բնակիչներ են և տուժել են Դավիթ Բեգլարյանի ու Հերմինե Նաղդալյանի գործողություններից։

Ես պնդում եմ, որ բողոքի ակցիայի մասնակիցները (Արուսյակ Վանյանը, Ավետիք Գալստյանը, Արմեն Մանուչարյանը, Էլմիրա Հակոբյանը, Ծովինար Գրիգորյանը, Վարդգես Տիգրանյանը) որևէ կապ չունեն Գևորգ Չաուշի 14/3 շենքի բնակարանների հետ։

Դեռ մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության շենքի առաջ անձամբ հանդիպել եմ նույն այդ քաղաքացիներին՝ ցանկանալով հասկանալ ստեղծված իրավիճակը և քաղաքացիների բողոքի պատճառը: Հանդիպման ժամանակցույցի մասնակից քաղաքացիները, որոնց մի մասին ի դեպ ես երբևէ չէի հանդիպել, նշեցին, որ իրենց պահանջները կապված են այլ մարդկանց հետ:

Իրականում ինձ հետ առնչություն չունենալով՝ որոշ անձիք պարզապես ուղղորդված գործողություններ ենիրականացնում՝ անհարկի շրջանառելով իմ և իմ ընտանիքի անդամների անունները:

Ես հայտարարում եմ, որ պատրաստ եմ ևս մեկ անգամ հանդիպել այդ քաղաքացիների հետ, քննարկել իրենց պահանջները, հասկանալ նաև նրանց պահվածքի և գործողությունների իրական դրդապատճառները:

 

Դավիթ Բեգլարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031