Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Ո՞նց կարելի է ընդերքի հարստությունը հենց այնպես նվիրել օտարին»

Մայիս 12,2016 20:43

Մայիսի 11-ին Իջեւանում կայացավ «Ազգային միասնություն» շարժման Տավուշի մարզային կառույցի ժողովը: Այն վարում էր Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը: Նա  ասաց, որ իրենք  նպատակ ունեն Հայաստանի տարբեր վայրերում ներդրումների գումարներն ավելացնել, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի  նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-8-ը  Երեւանում կկանայա միջազգային խոշոր բիզնես ֆորում, որն օգտակար կլինի Հայաստանի զարգացման համար:

Ժողովի մասնակիցները ողջունեցին «Ազգային միասնություն» շարժման Տավուշի մարզային կառույցի ստեղծումը: Նրանք տարբեր հարցեր ուղղեցին Արամ Սարգսյանին:

Հայաստանի կոմունիստական կուսակցության Իջեւանի շրջկոմի առաջին քարտուղար Ասյա Օթարյանի հարցը վերաբերում էր  Հայաստանի գիտությանը,  Հայաստանում զենք արտադրելու  հնարավորության վերաբերյալ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի  հայտարարությանը:

Asya OtaryanԱ. Սարգսյանն այդ առթիվ ասաց, որ հատկապես  գիտության ոլորտում մենք մեր հնարավորությունները  չենք օգտագործում,  Խորհրդային Հայաստանում գիտությունը զարգացած էր եւ հավելեց. «Ի՞նչ եղավ:  Եղավ այն, որ պետական ֆինանսավորումն ավարտվեց:  Մեր ՀՆԱ-ի ընդամենը 3 տոկոսն է գնում գիտության զարգացմանը: Այսինքն՝ առանց այդ էլ մի մեծ գումար չէ, եւ  դեռ մի բան էլ՝ 3 տոկոս: Նախկինում 3 տոկոսը գնում էր հեռուստատեսությանը, հեռուստատեսությունն եւ ակադեմիան իրար հետ նույն նժարի վրա էին: Եկավ Սորոսը՝ հայտնի այդ միլիարդատերը եւ ի՞նչ արեց, հավաքեց ամբողջ մեր   ուղեղների կարողությունները եւ չնչին գումարներով  հավաքեց-տարավ, օգտագործեցին այնտեղ՝ արտասահմանում, երբ որ կարելի էր այդ ամենն ներկայացնել եւ ներգրավել մեր երկրում: Ցավոք,այս  25 տարում  այսպես քայքայման  ճանապարհով  ենք  գնացել:

Հիմա ինչ վերաբերում է այն հարցին՝ զենք կարո՞ղ էինք  արտադրել,  թե՞  չէինք կարող, իհարկե,կարող էինք:  Անպայման չէ, որ մենք   Տ-90 տանկ արտադրենք: Մենք մեր ուղեղի շնորհիվ կարող էինք շատ ավելի հետաքրքիր, ժամանակակից զենքեր արտադրել,որոնք  մեծագույն պահանջարկ կարող էին ունենալ:

Նորից եմ վերադառնում ընդերքի մեր հարստությանը: Ո՞նց կարելի է ընդերքի հարստությունը ուղղակի, հենց այնպես նվիրել օտարին եւ ասել՝ ինչ ուզում ես արա: Եթե մի քանի վերամշակող ձեռնարկություն  այստեղ  դնեինք,  ամենահասարակ բանն եմ ասում՝ եթե պեռլիտի վերամշակող գործարան ունենայինք, դա հնարավորություն էր ստեղծում այդ ամբողջը վաճառել արտասահմանում: Հիմա մեր պեռլիտը  տանում են Իտալիա, այնտեղ ամեն ինչ պատրաստում են այդ պեռլիտից, եւ  հետո ներկրում են իտալական ապրանքը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031