Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլի» պատվիրակության նախկին ղեկավար. «Ժամանակին Ադրբեջանին իմ պնդումների արդյունքում ենթարկեցին տուգանքի»

Մայիս 12,2016 19:04

Դիանա Մնացականյանը չի ցանկանում մեկնաբանել գործընկերներին

Aravot.am-ը «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Դիանա Մնացականյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է Եվրոպական հեռարձակողների միության նախազգուշացման վերաբերյալ ՝ Արցախի դրոշը Իվետա Մուկուչյանի կողմից ծածանելու առիթով:

«Ես արդեն 6 տարի է՝ որեւէ առնչություն չունեմ «Եվրատեսիլի» հետ,  ես մի քիչ կոռեկտ չեմ համարում մեկնաբանել նախկին գործընկերներիս որոշումները, ընդ որում և՛ հայաստանյան, և՛ արտասահմանյան»,-ասաց տիկին Մնացականյանը։

Ապա այնուամենայնիվ հավելեց. «Անշուշտ, ունեմ իմ կարծիքն այս ամենի վերաբերյալ, հատկապես որ 2009-ին Սիրուշոյի կողմից «Մենք ենք մեր սարերը» արձանի պատկերը ցուցադրելու որոշման ու իրականացման պատասխանատուներից էի, եւ նույն տարվա ընթացքում Ադրբեջանին իմ պնդումների արդյունքում ենթարկեցին տուգանքի՝ Արշակյան քույրերի ելույթը Ադրբեջանում չցուցադրելու ու քվեարկության համարն էկրանից ջնջելու համար։ Բայց այս որոշման պատասխանատուն ես չեմ, եւ իմ անձնական կարծիքն էլ շատ հանրայնացնել չեմ ցանկանում»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031