Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը «Եվրատեսիլի» կազմակերպիչներին

Մայիս 12,2016 18:12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակով դիմել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչներին՝ Եվրոպական հեռարձակողների միությանը և «Եվրատեսիլ» երգի մրցույթի Ռեֆերենտ խմբին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ օմբուդսմենի ՖԲ պաշտոնական էջից:

Նամակում նշվում է. «Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը՝ ես պետք է հպարտորեն և համեստորեն պաշտպանեմ Լեռնային Ղարաբաղի մոտավորապես 150 000 խաղաղ բնակչության ազատությունն ու իրավունքները: Ես եվրոպացի եմ, ում երկրի մուտքը Եվրոպական հանրություն մերժվում է, և որի դրոշը հայտնվել է զայրույթի, վախի, ամոթի և որ ամենակարևորն է՝ անտարբերության կենտրոնում: Այս ամենի արդյունքը եղավ ձեր՝ մայիսի 11-ին տարածած հաղորդագրությունը: Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից ես ուզում եմ իմ խիստ անհամաձայնությունն արտահայտել հայտարարության մեջ կիրառվող լեզվի հանդեպ, որտեղ ԼՂ հակամարտությունը ներկայացվում է որպես զուտ տարածական վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Մենք՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, օգտագործել ենք ինքնորոշման հիմնարար և անժխտելի իրավունքը՝ սկսած 1991 թվականից՝ հայտարարելով և պաշտպանելով մեր անկախությունը Ադրբեջանի Սովետական Հանրապետությունից: Դա արվել է Միջազգային իրավունքին համապատասխան և ապա կիրառվող Խորհրդային Սահմանադրական իրավունքի համաձայն: Այսպիսով, ԼՂ հակամարտության ձեր բնութագիրը ոչ ճիշտ է և վիրավորական իմ ժողովրդի համար: Երկրորդ, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Ապրիլի 2-5 ընկած իրադարձություններին, որով գուցե բացատրվում է մրցույթի մասնակցի կողմից Արցախի դրոշը ցուցադրելու շատ հասկանալի անձնական դրդապատճառը:

Ես ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստերի վրա, որոնք հիմնավոր կերպով ներկայացված են ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի Միջանկյալ զեկույցում, որը ներկայացնում է այն բոլոր վայրագությունները և բռնությունները, որոնք իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 2-ից 5-ը ընկած ժամանակահատվածում: Եվ որպես պատասխանատվության զգացում ունեցող եվրոպացի, ով մտածում է եվրոպական արժեքների մասին և ձգտում է ժողովրդավարության և խաղաղության՝ մրցույթի մասնակիցը պարզապես կոչ է արել խաղաղության և միասնության՝ ցուցադրելով ԼՂՀ դրոշը հանուն այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը ընդամենը 40 օր առաջ այն հողի վրա, որը մեր տունն է:

Այնուամենայնիվ, դուք սպառնացել եք պատժամիջոցներ կիրառել մրցույթի մասնակցի հանդեպ՝ լռեցնելով նրա խոսքի ազատության պատշաճ և համեստ արտահայտումը: Ադրբեջանի զինված ուժերի կողմից այդ վայրագությունները կատարվել են ընդամենը 40 օր առաջ, և Ադրբեջանը բացահայտ կերպով սպառնում է կրկնել դրանք, եթե իմ ժողովուրդը չհնազանդվի Ադրբեջանի տիրապետությանը:

Ես կոչ եմ անում հիշել Եվրոպայի հիմնարար արժեքների մասին, որոնք առկա են Ջոն Լոկի, Վոլտերի, Կանտի ուսմունքներում և ոչ թե նմանվել Հիտլերին ու Մուսոլինիին:

Ես կոչ եմ անում ձեզ լինել խաղաղության և միասնության կողմնակիցը: Վերջում կոչ եմ անում մնալ երաժշտական մրցույթի ձևաչափի շրջանակներում և դուրս չգալ միջազգային քաղաքականության ոլորտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031