Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում

Մայիս 12,2016 17:57

Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչներին՝ Հակոբ Տեր Խաչատուրյանին (Կանադա),Կարին Հարությունյանին (Կանադա-Հայաստան), Սթիվ Տետեյանին (Արևմտյան Ամերիկա), Վաչե Շամլյանին (Կանադա), Վահե Թորոսյանին (Իրան), Վերա Յագուպյանին (Լիբանան):

Ողջունելով հյուրերին՝ Հ. Հակոբյանը մեծապես արժևորեց ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների հայանպաստ գործունեությունը և մասնավորապես՝այս անհանգիստ և տագնապալի օրերին Հայրենիքի հետ լինելու և օժանդակելու պատրաստակամությունը: Նա մասնավորապես նշեց, «Վստահ եմ, որ ԼՂՀ կարգաւորման խնդիրը ևս համահայկական մեծ ավանդ ունեցող կառույցի ամենօրյա հոգածության առարկա է և այս օրերին չէր կարող Արցախում չլինել: Համոզված եմ որ ձեր ներկայութիւնը ոգևորող էր»:

3 (1)
Խոսելով օրերս Արցախում տեղի ունեցած Հայ դատի հանձնախմբերի համաժողովի մասին՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց նախարարին, և հավելեց. «Մենք էլ ոչ միայն ոգևորվեցինք, այլև 60 մասնակիցներս լիցքավորված վերադարձանք Երևան: Կարծում եմ, որ ժողովն Արցախում անցկացնելը կարևոր էր»:

ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչները նախարարին պատմեցին Արցախից ստացած իրենց տպավորությունների մասին:

Քննարկեցին Արցախի ներկա իրավիճակը եւ դրա հետ կապված խնդիրներն ու անելիքները:
Խոսվեց Հայաստանում և Կանադայում հաստատված սիրիահայերի խնդիրների մասին, եւ ճշտվեցին աջակցություն ցուցաբերելու հարցերը:

2 (1)Հայ դատի հանձնախումբը ՀՅԴ կուսակցության հասարակական աշխա¬տանքների և կառավարական հարաբերությունների ազգային հանձ¬նախումբն է: Հիմնվել է 1941 թվականին Նյու Յորքում: Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, ներկայացնում հա¬յության տեսակետները բոլոր մակարդակներով` իր գլխավոր խնդիրը համարելով հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնումը: Հայ դատը միջազգային հարթակներում իրականացնում է հսկայածավալ լոբբիստական աշխատանքներ` Հայոց ցեղասպանության միջազգայնացման և Հայկական պահանջատիրության ուղղությամբ:

Հավատարիմ իր սկզբունքներին` Հայ դատն առաջիններից էր, որ արձագանքեց ԼՂՀ ողջ սահմանով սանձազերծված Ադրբեջանի սադրիչ հարձակումներին և ժամեր անց հանդես եկավ հայտարարություններով և կոչերով` դատապարտելով ադրբեջանական ոտնձգությունները, ինչպես նաև կազմակերպեց բողոքի ցույցեր:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031