Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Թուրքիոյ մէջ Կարօ Փայլանի դէմ բռնութիւնը դատապարտող նամակ յանձնուած է Թուրքիոյ խորհրդարանի նախագահին

Մայիս 12,2016 17:51

Թուրքիոյ մարդու իրաւունքներու միութեան Սթամպուլի գրասենեակը խորհրդարանի մէջ Կարօ Փայլանի դէմ յարձակումը դատապարտող նամակ ուղարկած է խորհրդարանի նախագահին:

Թրքական Etha կայքի փոխանցմամբ` Թուրքիոյ մարդու իրաւունքներու միութեան Սթամպուլի գրասենեակի նամակի մէջ նշուած է, թէ խիստ կը դատապարտեն հայ ինքնութեան համար Կարօ Փայլանին թիրախաւորելն ու բռնութեան ենթարկելը:

Նամակի մէջ շեշտուած է, որ Մայիս 2-ին Թուրքիոյ խորհրդարանի մէջ իշխող կուսակցութեան պատգամաւորներու յարձակումները հայ եւ քիւրտ պատգամաւորներու վրայ ոչ միայն բռնութիւն էին, այլ նաեւ յանցանք` ատելութիւն եւ ռասիզմի հողի վրայ: “Հայ պատգամաւոր Կարօ Փայլանի դէմ ֆիզիկական յարձակման ժամանակ միեւնոյն ժամանակ վիրաւորած են անոր հայ ինքնութիւնը` զինք անուանելով “Հայու վիժուածք”:

“Իբրեւ մարդու իրաւունքներու պաշտպաններ, մենք կոչ կ’ընենք ձեզի իրականացնել ձեր պարտականութիւնները` դատապարտել տեղի ունեցածը եւ թոյլ չտալ յետագային նման յարձակումներ”,-նշուած է նամակի մէջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031