Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե նախագահի խոսքը ոչինչ չարժե, գուցե Մայրապետյանի՞ն նշանակեն նախագահ». «Ա1+»

Մայիս 12,2016 17:22

Երեւանի կենտրոնի բնակիչ Վարդան Գերավետյանը երկամսյա ժամկետում պետք է ազատի Տերյան 23 շենքի իր բնակարանը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Միգուցե չի հրահանգվել այս գործը: Ես պնդում եմ, որ Սամվել Մայրապետյանը թալանչի է, նա պետք է նստի բանտ, նախ հարկեր չմուծելու համար: Նա Ռոբերտ Քոչարյանի կառուցապատողն է»,- ասաց  Վարդան Գերավետյանը:

Կառավարության որոշմամբ Հյուսիսային պողոտայի հարեւանությամբ գտնվող Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը ճանաչվել են իրացման գոտի եւ ձեռքբերող է ճանաչվել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը:

«Այսօր նաեւ հաստատվեց, որ նախագահը ծառայում է Մայրապետյանին կամ նախագահը պարտավոր է Մայրապետյանին դնի իր տեղը, Քոչարյանին էլ հետը եւ ապացուցի, որ Քոչարյանից գոնե պրծել ենք, բայց Քոչարյանի իշխանությունը մինչ օրս շարունակվում է»,- ավելացրեց իրացման գոտու բնակիչը:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031