Մայիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Պ.-ին տեսակցության եկած Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Մ.-ի մոտից անձնական խուզարկությամբ վերջինիս աջ կոշիկի կրունկի միջից հայտնաբերել և առգրավել են փաթեթ, որի մեջ առկա էր 23,3 գրամ ընդհանուր քաշով բուսական, մանրացված, չորացված զանգված և 0,8 գրամ քաշով շագանակագույն մածուցիկ զանգված:
Հայտնաբերածն ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Ասենք, որ սա չտպագրվեր, ի՞նչ կլիներ: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը իրա հաշվետվություներում գրում ա, հասկացանք, բայց Առավոտում սա ինչ գործ ունի: 2 օր առաջ Զվարթնոց օդանավակայանում մաքսայինը ռենտգենով ուղեբեռիս մեջ ինչ-որ բաներ տեսավ: Հարցրեցին ինչ ա, ասեցի՝ գրիչներ: Բացեցին պայուսակս, տեսան, որ հա էլի, 6 հատ գրիչ: Ու վերջ: Գնացի: Ինչո՞վ պակաս նյութ ա: Էկեք տպենք:
Այս դեպքում թմրադեղ է կարծես: Տարբերություն չկա՞