Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ պետք է կրճատել ծախսերը, որոնք էական ազդեցություն չունեն իրական արդյունքի վրա: Պետական կառավարման համակարգը պետք է դառնա ավելի կոմպակտ, եւ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ: Վարչապետը նաեւ հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին առավելագույնը 3 շաբաթվա ընթացքում վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհը եւ առաջարկել արդյունավետ միջոցներ:
Այս մասին Aravot.am-ը զրուցեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ:
«Լավ է ուշ, քան երբեք: Վատ չի, ինչքան շուտ խելքի գան, այդքան լավ: Բացի այդ կրճատումներից իրենցից պահանջվում է նաեւ իրենց կրճատումը. նրանք պետք է օր առաջ հեռանան կառավարման ղեկից, ժողովրդի պահանջը դա է: Մինչեւ այն ժամանակ, որ այդ որակն է կառավարում մեր երկիրը, ազգային մոբիլիզացիա չի լինելու: Եթե ազգային մոբիլիզացիա չի լինելու, մենք տանուլ ենք տալու պատերազմում: Այսինքն՝ այո՛, կրճատել եւ կրճատվել»,- ասաց նա:
Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ իրենք ողջունում են կառավարության կատարած դրական քայլերը, բայց նաեւ գիտեն, որ այդ մարդիկ պատրաստ չեն սղոցել այն ճյուղը, որի վրա նստած են. «Ովքե՞ր են մենաշնորհներ պարտադրողները, ովքե՞ր են գող-ավազակները մեր երկրում, բոլորը չգիտե՞ն: Այսինքն՝ գող-ավազակները պիտի ասե՞ն՝ մենք այլեւս չենք գողանալու: Նախ գող-ավազակները պետք է պատասխան տան, պետք է պատժվեն, եւ հետո սկսենք ավելի արդար Հայաստանից խոսել: Կուզեմ ասել, որ մինչեւ իրենց հեռացումը ինչքան դրական քայլ կատարեն, այնքան լավ, սակայն այն մարդկային համախումբը, որը այսօր կառավարում է մեր երկիրը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այս որակն ամբողջությամբ պետք է հեռանա: Եթե ոչ, ժողովուրդը նրանց կհեռացնի»:
Կարդացեք նաև
Ժիրայր Սեֆիլյանը համարում է, որ Հայաստանի իշխանությունները ապագայում պատասխան կտան այս ընթացքում ունեցած կորուստների համար. «Այս ամենը հենց այնպես չի անցնելու: Ինչպես որ Շահումյանի անկումն էր, բոլորս գիտեինք, որ այդտեղ կար դավադրություն, 1992 թվականի հունիսի 13-ն էր, հիշում եմ: Այս դեպքերն էլ, ես կարծում եմ, որ չեն զիջում Շահումյանի դեպքերին: Եվ եթե հայ ժողովուրդը իր մեջ ուժ չգտնի եւ համապատասխան մեխանիզմներ չգտնի մեր պատկերացրած վստահության կառավարությունը ձեւավորելու համար, մենք վերջանում ենք: Այսինքն՝ օր առաջ պետք է լինի վստահության կառավարության ձեւավորումը եւ համապատասխան հետաքննություն անցկացվի, թե ինչ է տեղի ունեցել ապրիլյան դեպքերին, եւ ովքեր են մեղավորները, որ մենք ունեցել ենք այսքան մեծ կորուստներ: Եվ նրանք պետք է պատժվեն՝ առանց անհատական որեւէ վերաբերմունք ցուցաբերելու: Եթե մենք ուզում ենք պետություն դառնալ, ապա հանցագործները պիտի պատժվեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Հեղափոխություն Հայաստանում:
Նոր, ազատ և ուժեղ Հայաստան ունելու համար:
Այսօրվա խոսքով դիմում եմ նրանց,ովքեր ուզում են Հայաստանը բարգավաճ և զորեղ տեսնել, իսկ Հայաստանը համայն հայությանն է, հետևաբար,ամեն մի մարդ գոնե մի քարը պետք է դնի Հայաստանի ուժեղացման ու հզորացման համար:
Վերջին տարիներին ազատություն բառը շատ է շահարկվում: Մենք ազատ ենք ի սկզբանե, Աստված մեզ ազատ է ստեղծել և ոչ մեկը չի կարող այդ ազատությունը մեզ տալ եւ մեզնից խլել:
Շատ է օգտագործվում նաև հեղափոխություն,բառը: Սկսած ՀՀ նախագահից եվ մի շարք ղեկավարներից մեզ վախեցնում են, բերելով արաբական երկրների արյունալից դեպքերի օրինակները: Եթե այդ ասողները ՀՀԿ ղեկավարներին նույնացնում են արաբական երկրների բռնապետների հետ, դա դեռ չի նշանակում, որ մենք նույն ճանապարհով պետք է գնանք:
Մեր երկրում հեղափոություն ասելիս այսօր խոսքն առաջին հերթին գնում է գաղափարի հեղափոխության մասին, հեղափոխության, որն արդեն սկսվել է և, որի դեմ պայքարելը դարձել է անհնարին:
Սա մտքի հեղափոխություն է, որը խուճապի է մատնում ոմանց:
Մեր երկրում հիմա գիտակցության բարձրացման և պահանջատեր լինելու ժամանակներ են սկսվում, որն այլևս հնարավոր չէ կասեցնել: Այս հեղափոխությունն օր օրի դառնում է ավելի մասսայական: Հայ մարդը հաղթահարել է իր վախն ու ուզում է արժանապատիվ ապրել, ապրել լավ երկրում, որը պետք է լինի իր կառուցած երկիրը:
Եվ քանի որ այսօր հասունացել է գործողություններ անելու պահը, ես, որպես ընդդիմադիրների մի մասնիկ՝ ինչով հպարտ եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ, որպես ՀՀ սահմանները պահպանող հրամանատար կոչ եմ անում.
Ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորվել՝ եւս մեկ հաղթանակ տանելու նպատակով միավորվել եւ միասնական թիմով հանդես գալ: Այն քաղաքացիներին եւ այն ընդդիմադիր ուժերին, որոնք դեռ չեն որոշել պայքարի դուրս գալ և իրենց մեջ ազատ ապրելու ցանկություն ունեն կոչ եմ անում տարբեր պահանջներ ներկայացնելու եւ անորոշ դժգոհություններ արտահայտելու փոխարեն գալ Ազատության հրապարակ եւ միանալ ժողովրդին: Եվ հենց այստեղ ապացուցել, որ ամբողջ Հայաստանը ընդդիմադիր է: Եվ այսպես,բոլոր գաղափարների միացումը հանուն նոր եւ ազատ Հայաստանի:Եկել է ժամանակն քայլ առ քայլ մեր խնդիրները լուծելու և մեր ընդհանուր տունը բարեկեցիկ, արդար, անաչառ կառուցելու համար:
Իսկ մեր արջև եղած խնդիրները պետք է լուծենք մենք, ՀՀ քաղաքացիները:Եթե մենք ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք մեզ չի օգնի:Ինչպես մեր նախնիները դարեր շարունակ հավատարիմ մնալով մեր երախտավորների պատգամին, կիսելով Սպիտակի ահավոր աղետի ծանր հետևանքները, անցումային շրջանի մութ ու ցուրտ օրերը, ինչպես նաև Արցախյան Ազգային ազատագրական պայքարի հաղթական բերկրանքը:
Այսօր էլ միասին պետք է հաղթահարենք մեր կյանքի այս կարևոր փուլը:Այսօր երբ մենք բոլորս ուզում ենք ունենալ լավ Ընտրական օրենսգիրք, պարտավորվենք առավելագույնս ապահովել ազատ, արդար, թափանցիկ, վստահելի ընտրություններ,չէ որ մենք բոլորս էլ սիրում ենք մեր հայրենիքը և ապրում ենք նրանով:
Կարևոր է գիտակցել, որ փողոց դուրս գալը, բոլորիս պարտականությունն է:Մենք միասին շատ ուժեղ էնք եվ ոչ մի թշնամի չի կարող մեզ հաղթել,եթե լինենք միասնական:Մենք հավատացած ենք, որ մեր պայքարը մեծապես կխթանի մեր հետագա զարգացմանը և քաղաքական և ժողովրդավարական և տնտեսական բնագավառներում: