Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանցիների 35 տոկոսի համոզմամբ, ԼՂ-ի անկախացումը համապատասխանում է Մոսկվայի շահերին. «Ազատություն» ռադիոկայան

Մայիս 12,2016 16:50

Ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդի` 35 տոկոսի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետության գոյությունը կհամապատասխանի Ռուսաստանի Դաշնության ազգային շահերին: Այդ են վկայում Մոսկվայում գործող խոշորագույն սոցիոլոգիական ծառայություններից մեկի` Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) անցկացրած հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են այսօր:

Հարցված ռուսաստանցիների 9 տոկոսի համոզմամբ, իրենց երկրի շահերից է բխում, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ընդգրկվի Հայաստանի կազմում: Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում գտնվելու կողմնակիցների թիվը ռուսաստանցիների շրջանում, ըստ ВЦИОМ-ի հարցման, չի գերազանցում վեց տոկոսը:

Մոսկվացի սոցիոլոգները նաև փորձել են պարզել ռուսաստանցիների տեսակետը՝ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում: Պարզվում է, որ հարցվածների մեկ քառորդից ավելին` 26 տոկոսը, այսօր էլ համոզված է, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է: Եվս 13 տոկոսի համոզմամբ, Ղարաբաղը Հայաստանի, 11 տոկոսնի կարծիքով էլ՝ Ադրբեջանի մասն է:

Նկատենք, ի դեպ, որ ապրիլյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի մասին ռուսաստանցիների տեղեկացվածության մակարդակը կտրուկ կերպով աճել է: «Եթե 2014 թվականին հարցված ռուսաստանցիների միայն 10 տոկոսն էր ասում, որ քաջածանոթ է ղարաբաղյան հակամարտության նախապատմությանը, ապա այսօր արդեն այդ ցուցանիշը հասել է 25 տոկոսի»,- նշում են ВЦИОМ-ի մասնագետները, հավելելով` «2014-ին հարցվածների միայն 35 տոկոսն էր նշում, թե որոշակի պատկերացում ունի այս հակամարտության մասին, այժմ արդեն նման կարծիք է հայտնել հետազոտությանը մասնակցած ռուսների 47 տոկոսը: Եթե երկու տարի առաջ ռուսաստանցիների 52 տոկոսը պնդում էր, թե երբեք չի լսել ղարաբաղյան հակամարտության մասին, ապա այժմ` ապրիլյան պատերազմից հետո, այդ ցուցանիշը կրճատվել է շուրջ երկու անգամ` հասնելով 27 տոկոսի»:

 

Գեւորգ Ստամբոլցյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031