Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Եթե ներկրողը մեկը պետք է լինի…»

Մայիս 12,2016 16:43

Մայիսի 11-ին Իջեւան քաղաքում, «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության սրահում կայացավ Ազգային միասնություն շարժման ներկայացուցիչ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի հանդիպումը Տավուշի մարզի ակտիվի հետ:

Դահլիճում առավել մեծ թիվ էին կազմում Իջեւանի տարածաշրջանի գործարարները: Այդ շարժման Տավուշի մարզի համակարգողն է իջեւանցի գործարար Արթուր Մարդանյանը:

Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք նպատակ ունեն ներգրավել ներդնողների, որպեսզի գործարար ծրագրեր կյանքի կոչվեն, տնտեսական աշխուժություն լինի:

Հետո ներկաները հարցեր ուղղեցին Արամ Սարգսյանին: Մենք նրան հարցրինք՝ ինչպե՞ս կարող են տնտեսական մրցունակ ծրագրեր կյանքի կոչվել, երբ Հայաստանում կեղծվում են ընտրությունները, տնտեսական ոլորտները մենաշնորհված են, մրցակցային միջավայր չկա:

Ա. Սարգսյանը պատասխանեց. «25 տարի այս քաղաքականության մեջ ենք: Իհարկե, առաջին հուսահատվողը պետք է նաեւ ես լինեի: Բայց այդ դեպքում պիտի գնաս տանը նստես ու ասես՝ դե լավ, ես ոչնչով չեմ կարող օգնել, ոչինչ չեմ կարող անել: Բայց եկեք մի բան հասկանանք, ժողովուրդ: Ախր մենք տարօրինա՞կ ենք, չէ: Նրանք ովքեր իսկապես ուզում են, որ այդ երեւույթները վերանան, ախր մենք շատ ենք՝ ցանկացողներս: Ասում եք՝ ընտրությունները կեղծում են; Հա, բոլորս էլ լավ գիտենք: Բայց երբ որ գալիս է ընտրության պահը, մարդուն բացատրում ես՝ այդ 5 հազար կամ 20 հազար դրամը ոչինչ չի փոխելու քո կյանքում, մի արա այդ քայլը, ինքը գնում է, վերցնում, դրանից հետո ո՞նց նրա հետ խոսես :

SAM_0005

Հարցը հետեւյալն է՝ ոչ միայն բողոքել է պետք , այլ նաեւ համախմբվել է պետք եւ հասկանալ, որ ապագան այլ կերպ պետք է ձեւավորվի: Եթե մենք չենք պատկերացնում, որ կարող ենք միասնական լինել, այդպես էլ կլինի: Այո, ճիշտ եք ասում, դրա համար ես սկսեցի այն հարցից, որ համակարգը թույլ չի տալիս փոփոխություններ: Եթե ներկրողը մեկը պետք է լինի, եւ մենաշնորհը մեկի ձեռքին պետք է լինի, ինքնին հասկանալի է, որ այս երիտասարդ տղան չի կարող այդ գործն անել: Եվ պատահական չէ, որ վարկերի տոկոսներն այդքան բարձր են, հենց դրա համար է արվում:

Կամ մենք այս շարժումը պետք է տանենք առաջ, տեսեք, ես չեմ անդրադառնում անհատական հարցերին: Բայց ես ասում են ձեզ՝ կամ պետք է շարժումը գնա այնպես, որ բոլորը պետք տրամադրված լինեն, միասնական իրենց գործն անեն, ոչ թե՝ բա ես այսօր եկա ժողովին, բա վաղը դրանից հետո ի՞նչ եմ ստանալու: Այդպես չի լինում, գործը պահանջում է, որպեսզի դուք երկար ժամանակ միասին աշխատեք, ձեւավորեք այդ միասնությունը: Եթե այդպես չեղավ, ոչ մի բան չի ստացվի»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031