Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է մեծ տարածքային կորուստների մասին Սեֆիլյանի հայտարարությունը

Մայիս 12,2016 15:55

Ժիրայր Սեֆիլյանը մայիսի 12-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ հայկական կողմը տարածքային մեծ կորուստներ է ունեցել: Եվ հորդորեց իշխանություններին ճշմարտությունն ասել:

«Այսօր ես հայտարարելու եմ մեր կորստի հյուսիսարեւելյան հատվածի՝ Թալիշի հատվածի չափը: Նորից հիշենք՝ իրենք ինչ թվերից էին խոսում՝ 500 մ2-ից էին խոսում: Շատ լավ է, որ մետրերից են խոսում, բայց ցավալին այն է, որ հյուսիսային հատվածում այսօր մենք ունենք 7 միլիոն մ2 կորուստ»,- ասաց նա:

Հարցին, թե որտեղի՞ց է ստացել այդ տեղեկությունը, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Ես կուզեի, որ մեր հրապարակած թվի հավաստիության հետ կապված մեր պաշտոնական աղբյուրները ճշգրտեին եւ ուղղեին՝ մենք սխալ ենք, թե ճիշտ ենք: Յո՞թ է, վե՞ց է, թե՞ հինգ միլիոն է, լավ կլիներ՝ ճշգրիտ ինֆորմացիան ասվեր: Մեր ինֆորմացիան գետնից է, այսինքն՝ մենք կտրված չենք եղել ճակատից, մեր բազմաթիվ ընկերները եղել են առաջին գծերում, ինֆորմացիան ինձ մոտ ամփոփվել է, եւ այդ ամենը քարտեզով նայել ենք: Առայժմ մենք ասում ենք մոտավորապես: Հավանական է՝ մի քիչ այսպես, մի քիչ այնպես լինի թիվը»:

Սակայն, 168.am-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը հերքել է այդ հայտարարությունները. «Թալիշ գյուղից ամենահեռու դիրքը անգամ մինչ կորուստը եղել է 3-4 քառ. կմ , եթե 7 քառ. կմ կորցնեինք, Թալիշն էլ հետը կկորցնեինք, կհասնեին Մատաղիս արդեն: Ավելացնելու ոչինչ չունեմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Արծրուն Հովհաննիսյանը հերքել է այդ հայտարարությունները. «Թալիշ գյուղից ամենահեռու դիրքը անգամ մինչ կորուստը եղել է 3-4 քառ. կմ , եթե 7 քառ. կմ կորցնեինք, Թալիշն էլ հետը կկորցնեինք, կհասնեին Մատաղիս արդեն: Ավելացնելու ոչինչ չունեմ»:

    Իհարկե Արծրուն Հովհաննիսյանը չունի ավելացնելու բան,քանի որ

    1.Կամ կեղծում է թվերը,ըստ համադասարանցիների նա սեր չի ունեցել դպրոցում մաթեմաթիկայից իսկ երկրաչափությունը իր ուսուցիչն է մի կերպ յոլա տարել:
    2.Կամ էլ նման հաշվարկներից թույլ է:

    Ներկայացնում եմ ճիշտ պատկերը:

    Թալիշն ու Մատաղիսը լեռնային գյուղեր են՝ Մարտակերտից հյուսիս, որը ևս տուժել է ռմբակոծումից։ Մատաղիսը գտնվում է Մարտակերտից 30 կմ հեռավորությամբ, իսկ Թալիշը՝ ավելի բարձր՝ լեռներում, մոտ 8 կմ Մատաղիսից հեռու։Իսկ Թալիշ գյուղից ամենահեռու դիրքը ըտ Արծրունի 3-4 քառ. կմ է,բայց իրականում դա հասնում 5 քառ. կմ:
    Այսինքն խոսում ենք Թալիշ-Մատաղիս տարածքի 42 միլիոն մ2 մասին,կամ սահմանների 42 կմ երարության վրա է եղել Ազերի հիմնաան հարցակումն,եթե հաշվի առնենք որ մեր եվ Ազերի միչեվ կա 4ՕՕ մետրից մինչեվ 1ՕՕՕ մետր հեռավորութուն:

    Հարցին, թե որտեղի՞ց է ստացել այդ տեղեկությունը, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել Է.

    «Ես կուզեի, որ մեր հրապարակած թվի հավաստիության հետ կապված մեր պաշտոնական աղբյուրները ճշգրտեին եւ ուղղեին՝ մենք սխալ ենք, թե ճիշտ ենք: Յո՞թ է, վե՞ց է, թե՞ հինգ միլիոն է, լավ կլիներ՝ ճշգրիտ ինֆորմացիան ասվեր: Մեր ինֆորմացիան գետնից է, այսինքն՝ մենք կտրված չենք եղել ճակատից, մեր բազմաթիվ ընկերները եղել են առաջին գծերում, ինֆորմացիան ինձ մոտ ամփոփվել է, եւ այդ ամենը քարտեզով նայել ենք: Առայժմ մենք ասում ենք մոտավորապես: Հավանական է՝ մի քիչ այսպես, մի քիչ այնպես լինի թիվը»:

    Այսինքն Ժիրայր Սեֆիլյանը ներայացնում է ավելի քիչ մ2 5, 6, 7 քառ. կմ քան թե իրականում
    Ազերի հարցակումից հետո ԼՂԲ-ի կորցրաց հողերը մ2-ով է:

    Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո վարչապետը վերահաստատվեց, որ ինքը եւ կառավարության գրեթե բոլոր անդամները ձախողել են իրենց աշխատանքը, որ կոռումպացված են, որ նրանց անգործության պատճառով մենք հարյուրից ավելի երիտասարդների կյանքով հատուցեցինք:Իսկ ՀՀ ՊՆ կեղծում է այդ թվերը միմիայն կառավարությանը պաշտպանելու համար:
    Հայաստանի իշխանությունները դաշնակից Ռուսաստանից ստանում են հռթիռներ, հռթիռների ետեւից , ափսոս միայն, որ այդ պայթող արկերից պատճառած ցավը կրում են ոչ թե նրանք, այլ սահմանին իրենց կյանքը վտանգող հայ զինվորներն ու նրանց հարազատները:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031