Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում վիրավորված զինծառայողները լիահույս են, որ ինքնուրույն քայլելով են դուրս գալու վերականգնողական կենտրոնից

Մայիս 12,2016 15:26

Հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնում այժմ վերականգնողական բուժում է ստանում երեք զինծառայող, որոնցից 2-ը` ծանր վիրավորումներ են ստացել Արցախում ապրիլյան հակամարտության վերջին օրերին: Երեք տղաներն էլ հենաշարժական ապարատի հետվնասվածքային խնդիրներ ունեն: Հայկ Թորոսյանի, Հայկ Սեխլիյանի և Արամ Սարյանի հետ միաժամանակ աշխատում է փորձառու մասնագետների մի ամբողջ խումբ:

Վերականգնող բժշկի, բուժքույրերի, կինեզիստի, սթրեսոլոգ-հոգեբանի մանրակրկիտ և երկարատև բուժման արդյունքում փուլ առ փուլ, նախապես մշակված ծրագրային մոտեցմամբ է իրականացվելու վիրավորների յուրաքանչյուր մկանի վերականգնումը:

Վերականգնողական բժշկության ոլորտում ավելի քան 25 տարվա փորձառություն ունեցող բժիշկներ Հմայակ Կարապետյանի և Նարինե Զալիբեկյանի խոսքով` այս փուլում աշխատանքներն ուղղված են տղաների ֆունկցիոնալ ունակությունները լավացնելուն, ինչը փուլային և երկար ժամանակ պահանջող գործընթաց է: Մասնագետները բուժման ընթացքում առավել մեծ հաջողությունների հասնելու գործում մեծապես կարևորում են նաև հոգեբանական պատրաստվածությունը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է վերականգնողական բուժում ստացող տղաներին: Կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մնացականյանի ուղեկցությամբ նա հետևել է վերականգնողական աշխատանքներին, զրուցել բուժանձնակազմի հետ:

Hayk SexliyanՀայկ Սեխլիյանը, ով դեռ չի կարողանում քայլել, նախարարին վստահեցրեց, որ քայլելու է և իր ոտքով է դուրս գալու առողջության կենտրոնից: «Երբ «Աստղիկ» բժշկական կենտրոնում էի, դուք այցելեցիք, բոլորովին չէի կարողանում շարժվել։ Այստեղ ինձ հետ շատ բարձրակարգ մասնագետներ են աշխատում: Սկզբում ընդհանրապես ոտքերս չէի կարողանում ինքնուրույն շարժել, թեքվել առանց բուժքույրերի օգնության, իսկ հիմա արդեն թեքվում եմ, նստում, ոտքերս փորձում շարժել»,- մանրամասնեց զինծառայողը:

Հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնի մասնագետները, որ պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում, վերականգնողական բուժօգնություն են տրամադրում տարեկան ավելի քան 1000 մարդու:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031