Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պավել Մանուկյան. «Մենք ունենք պատերազմը վերջացնելու ցանկություն» (Տեսանյութ)

Մայիս 12,2016 15:21

«Ինչքա՞ն կարելի է այս պատերազմին զոհ տանք մեր ամենաընտրանին»,- մայիսի 12-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպության վարչության անդամ Պավել Մանուկյանը:

Նա հայտարարեց, որ իրենց նպատակը չի գնալ կանգնել զինվորի կողքին, նրանց ոգեւորել, նրանց խրախուսել. «Մենք սահմանում կանգնելու նպատակ չունենք, մենք ունենք պատերազմը վերջացնելու ցանկություն, եւ դա կարող ենք: Այսօր՝ հայ ժողովուրդը կարող է»:

Մամուլի ակումբում ներկա էր նաեւ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպության վարչության անդամ Վիկտոր Դավթյանը, որը նախկինում բնակվել է Թալիշում, եղել է Թալիշում տեղակայված զորքերի հրամանատար: Անդրադառնալով Թալիշում իրավիճակին՝ ասաց. «Թալիշը ծաղկում էր, բազմանում էր, մարդիկ արդեն սկսում էին նորմալ ապրել: Կարելի է ասել՝ մարդիկ արդեն իրենց լիարժեք էին զգում իրենց հողի վրա, անասուններ էին ձեռք բերել, սկսել էին բավականին լավ ապրել: Այս դեպքերից հետո՝ այդ ամբողջը կորցնելուց հետո, եթե այսպես շարունակվի, ես չեմ պատկերացնում, որ երբեւէ թալիշեցին կվերադառնա Թալիշ:

Որովհետեւ նախ անհնարին է այս պահին, եւ այնպիսի հիասթափություն են ապրում թալիշեցիները, որ ես կասկածում եմ՝ նրանք երբեւէ կվերադառնան, եթե տարածքը չմաքրվի թշնամուց: Տարածքը պետք է մաքրել, եւ պետք է բավականին առաջ գնանք, ծնկի բերենք: Դա է միակ հույսը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031