Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմը հoդս ցնդեցրեց Ադրբեջանի նավթի և գազի ներկան ու ապագան․պատասխան սլովակյան «Պրավդա» թերթին

Մայիս 12,2016 14:34

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը ներկայացնում է Սլովակիայի «ԵՄ-Ասիա Բիզնես Ֆինանսական Կենտրոն»-ի վերլուծությունը Եվրոպա մատակարարվող գազի շուրջ ծավալված պատերազմի վերաբերյալ։

 Ինչպես արդեն ներկայացրել ենք, ապրիլի 26-27-ը Բրատիսլավայում տեղի ունեցավ Միջազգային Գազային Համագումարը, որին մասնակցեցին Սլովակիայի Հանրապետության, Եվրոպական Միության, Ռուսաստանի և այլ երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ինչպես նաև Եվրոպայի Գազաֆիկացնող ընկերությունների և միությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Տարօրինակ է, որ սլովակյան մամուլն այս նշանակալի միջոցառման մասին ներկայացրել է աղճատված և ապակողմնորոշող ինֆորմացիա։ Հատկապես տարօրինակ էր այն ձգտումը, ըստ որի գազի ոլորտի ներկայացուցիչները ներկայացվել են որպես օդի ամենամեծ աղտոտողներ, ինֆորմացիաները ռուսական գազից ԵՄ չափազանց մեծ կախվածության մասին, կամ էլ` Սլովակիայի Կառավարության վրա «Գազպրոմի» գոյություն չունեցող ճնշման մասին։ Այս կերպ Սլովակիան ԶԼՄ-ների կողմից դրվել է 9 հետկոմունիստական երկրների շարքում, ովքեր հիմնովին դեմ են Հյուսիսային Հոսք-2 նախագծին։

Օրինակ, սլովակյան «Պրավդա» օրաթերթի կողմից ներկայացված՝ «Սլովակիան Ռուսաստանի դեմ է կանգնել» (03․05․2016թ), կամ էլ «Մոսկվան շատ է ուզում գազատարը։ Կրկին Հորդորում է Բրատիսլավային» (28․04․2016թ) հոդվածներում խոսվում է այս համագումարին «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովի մասնակցության մասին։ Եվ փորձ է արվել այս մասնակցությունը մեկնաբանելու որպես Հյուսիսային Հոսք-2 նախագծի շուրջ պարոն Զուբկովի կողմից հորդոր Բրյուսելին, ինչպես նաև Սլովակիայի իշխանությանը՝ փոխելու իրենց դիրքորոշումը այս նախագծի նկատմամբ։ Հեղինակը, բնական է, որ չէր կարող տեղյակ լինել, որ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հետ Վիկտոր Զուբկովի այս հանդիպումը տեղի էր ունեցել ԵՀՄՖ-ի նախագահ և Energy Consult ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանի նախաձեռնությամբ և նվիրված էր եղել Ռուսաստանից-Սլովակիա տարանցիկ դեպի Եվրոպա գազատարի խնդրին։

Եվրոպական Միության՝ ռուսական գազից ունեցած կախվածության մասին տեղեկատվությունն աղավաղված է։ Ինչպես ներկայացված էր համագումարի մի շարք ելույթներում` այո՛, ճշմարիտ է, որ ԵՄ-ն իր պահանջների 80%-ից ավելին ներկրման շնորհիվ է բավարարում, սակայն միայն 33%-ն է Ռուսաստանից։ Դրա զգալի մասը տեղափոխվում է Ռուսաստանից Եվրոպա Սլովակիայով անցնող «Բրատստվո» գազամուղով, որն ավելի քան 30 տարի է կոսմետիկ վերանորոգումից բացի ոչինչ չի կրել։ Այս ուղու հուսալիության մեջ մենք արդեն կարող էինք մի քանի անգամ «համոզվել», երբ Ուկրաինան, որով այն անցնում է, սկսեց շանտաժի ենթարկել «Գազպրոմին» և Եվրոպական Միությանը՝ պահանջելով տեղափոխման սակագների չհիմնավորված բարձրացում։ Ուկրաինական օպերատորի անպատասխանատվությունը կապված չէ Ուկրաինայում տիրող ռեժիմի հետ։ Դա տեղի է ունեցել նախագահ Կուչմայի իշխանության ներքո, նախագահ Յուշչենկոյի, նախագահ Յանուկովիչի ժամանակ և տեղի է ունենում նաև այժմ՝ «ժողովրդավարական ճանապարհով ընտրված» նախագահ Պորոշենկոյի իշխանության ներքո։

Այդ իսկ պատճառով ընկալելի է Եվրոպական գործընկերների հանդեպ բոլոր պարտավորությունները կատարելու «Գազպրոմի» ձգտումը, այդ թվում նաև՝ Ուկրաինայի միջով անցնող այս խնդրահարույց գազամուղից չօգտվելը, մանավանդ եթե Ուկրաինան ակնհայտ կերպով թշնամաբար է հանդես գալիս, չունենալով դրա համար որևէ պատճառ։ «Գազպրոմն» իր եվրոպական գործընկերներին առաջարկել է գազի վաճառքը իրականացնել Ռուսաստան-Ուկրաինա սահմանին, միայն թե այդ առաջարկը մերժվել է․իսկապես, ո՞վ կֆինանսավորեր կուռումպացված ուկրաինական իշխանությանը։ Քանի որ «Գազպրոմի» ստանձնած պարտավորությունները եվրոպական հաճախորդների նկատմամբ մինչև 2019թ չեն ավարտվում, նա ստիպված է փնտրել այլընտրանքային լուծումներ այդ պարտավորությունները իրականացնելու համար։ Այդ ճանապարհին խոչընդոտներ են ստեղծում հենց եվրոպական կառույցները։ Վերջերս բավականին շատ է խոսվում Իսթ Ռինգ (East Ring) նախագծի մասին, որը սակայն չի կարող լինել փոխարինող Հյուսիսային Հոսք-2-ին, քանի որ սա կարող է լցված լինել միայն ռուսական գազով՝ լինի դա «Բրատստվո» գազամուղից, Հյուսիսային Հոսքից, թե Հարավային Հոսքից։ Իսթ Ռինգը հարավային ուղղությունից՝ Միջին Ասիայից, Ադրբեջանից,Պարսից ծովածոցի երկրներից գազով լցնելու հնարավորությունը նույնպես դարձել է ոչ իրական։ Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հանդեպ միայն ապացուցեց Ադրբեջանի բացարձակ անհուսալիությունը՝ որպես գործընկեր, ցանկացած տիպի գործունեության մեջ․խնդիրը ոչ միայն նրանումն է, որ վերջինս չի կարող ապահովել Եվրոպական Միությանը այնպիսի գազի ծավալներով, որն անհրաժեշտ է, այլև տարածաշրջանում Ադրբեջանի ստեղծած պատերազմական վիճակը կասկածի տակ է դրել գազի որևէ մատակարարում Ադրբեջանից և որևէ միջազգային ներդրում դեպի մի ենթակառուցվածք, որը հնարավոր կդարձներ այդ մատակարարումը։ Նույն բանը կարող ենք ասել նաև Թուրքիայի վերաբերյալ, որը պետք է ապահովեր ադրբեջանական և միջինասիական գազի և համարժեք կերպով նաև Պարսից ծոցի երկրների գազի փոխադրումը։ Դրա պատճառը վերջին ամիսների իրադարձություններն են, երբ սրվեցին խնդիրները կապված Իսլամական Պետության և Նոր Քուրդիստանի հետ՝ Թուրքիայի տարածքում, որտեղով էլ պետք է անցներ տարանցիկ գազամուղը։ Տարանցման խնդրի լուծմանը կարելի է անդրադառնալ վերը նշված խնդիրների լուծումից հետո միայն, որը կարճ ժամանակահատվածում (5-10 տարի) ոչ միայն քիչ հավանական է, այլև անհնարին՝ ելնելով հենց միայն նրանից, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցում են իսլամական ծայրահեղականներին և Իսլամական Պետությանը։ Այն, որ Ադրբեջանը զբաղված է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի իրականացմամբ, իսկ Թուրքիան Սիրիայում միայն սրում է լարվածությունը և անկայունություն ստեղծում, մի քանի տասնամյակով հետաձգում է այս խնդրի լուծումը։

Հաշվի առնելով այն փաստը, որ «Բրատստվո»-ն 2019թ-ից հետո (գոնե դրա ուկրաինական հատվածը) կդադարի գործել՝ անկախ նրանից, թե դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ, գոնե մոտակա տարիներին Իսթ Ռինգը լցնելու միակ հնարավորությունը Հյուսիսային Հոսքն է։ Այս հարցում այլընտրանքները, ինչպիսիք եղել են՝ Նաբուքքոն, Հարավային Հոսքը, Թուրքական Հոսքը կամ ՏԱՆԱՊ (TANAP) գազամուղը այս կամ այն պատճառով փակուղում են հայտնվել և դադարեցվել, և այդ պատճառով էլ՝ 2020թ-ին Իսթ Ռինգը գազով լցնելը իրատեսական չէ։

Եթե խոսում ենք մատակարարման դիվերսիֆիկացիայի մասին, ապա ներկայիս ժամանակաշրջանում գոյություն չունի Իսթ Ռինգը լցնելու այլ տարբերակ, քան ռուսական գազն է։ Ինչպես ներկայացվեց համագումարին, գազի մատակարարումը Ադրբեջանի և Թուրքիայի միցոջով բոլորովին անիրատեսական է՝ լինի դա Լեռնային Ղարաբաղի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի, թե Իսլամական Պետության և Քրդերի վարած գործողությունների պատճառով Թուրքիայի և նրան անմիջապես հարող տարածքներում։

Ինչ վերաբերվում է Հեղուկ բնական գազին (LNG), ապա այս հեքիաթից հիասթափությունը կարող է շատ ցավոտ լինել։

Համագումարին Վիկտոր Զուբկովն իր խոսքում շատ հասկանալի նշեց, որ «Գազպրոմի» համար գերակա հարց է կատարել եվրոպական հաճախորդների հանդեպ ունեցած իր պարտավորությունները, սակայն թյուրիմացությունների առաջացման կամ Բրյուսելի կողմից բացասական դիրքորոշման պարագայում, այն կիրականացնի գազի ուղղորդում դեպի Ասիա, որտեղ այդ առումով կա մեծ հետաքրքրվածություն։

Այսպիսով, ունենք ռուսական գազի ներկրումից խուսափելու Եվրոպական Միության ցանկությունը մի կողմից, և մյուս կողմից՝ «Գազպրոմի» մտադրությունը դեպի Ասիա գազ մատակարարելու ապագայով․ կոնսենսուս չէ՞ սա արդյոք։ Եվրոպան կմնա առանց ռուսական գազի, իսկ Սլովակիան առանց տրանզիտային եկամուտների։

Տարանցման գլխավոր խնդիրը Ուկրաինան է, որն ի թիվս այլ պրոբլեմների, չունի միջոցներ գազամուղի արդիականացման համար, իսկ Բրյուսելը չի շտապում Ուկրաինային օգնել ու բացի հռչակագրերից այս հարցում ուրիշ ոչինչ չի նախաձեռնում։ Համաձայն փորձագիտական գնահատականների, «Բրատստվո» գազամուղի վերանորոգման համար անհրաժեշտ է 7-10 միլիարդ եվրո, և հարցը, թե որտեղից պետք է ձեռք բերվեն այս միջոցները, կրկին մնում է անպատասխան։

Սլովակյան տարանցիկ ուղու ճակատագիրը լիովին գտնվում է Եվրոպական Միության ձեռքում և կախված է նրանից, թե ԵՄ-ն կգտնի՞ արդյոք քաջություն և պատրաստակամություն՝ իր վրա վերցնելու «Բրատստվո» գազամուղի Ուկրաինական հատվածի համար պատասխանատվությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքների հետ միասին։

 

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031