Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար

Մայիս 12,2016 13:33

Գործադիրի որոշմամբ «ՍՋՍ» ՍՊԸ-ին տրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: «ՍՋՍ» ՍՊԸ նախատեսում է գործունեություն ծավալել էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում: Ընկերությունը կմշակի և կարտադրի ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, տեղեկատվության փոխանցման սարքավորումներ, լարային և անլար կապի միջոցներ, որոնք ունեն կիրառման լայն շրջանակ հեռահաղորդակցության, ինքնաթիռաշինության, առողջապահության ոլորտներում: Նախատեսվում է, որ ծրագրի ընթացքում արտահանման ծավալները կկազմեն 30 մլն ԱՄՆ դոլար: Արտադրանքի կարտահանվի ԵԱՏՄ անդամ և Մերձավոր Արևելքի երկրներ, դիտարկվում է նաև Իրան արտահանման հնարավորությունը: Նախատեսվում է առանձին պատվերներ կատարել հնդկական և չինական շուկաների համար: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2,5 մլն ԱՄՆ դոլար, կստեղծվի 30 նոր աշխատատեղ` 420 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով:

Ֆինանսական ոլորտի, մասնավորապես, հաշվապահների որակավորմանն առնչվող կարգավորումները հստակեցնելու, ժամկետների կրճատելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ առաջարկվում է՝     Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակների կամ Սի-Էֆ-Էյ (CFA) որակավորման երկրորդ մակարդակի կամ Սի-Փի-Էյ (CPA) որակավորման չորրորդ մակարդակի հավաստագիր ունեցող անձանց որակավորման վկայական տրամադրել առանց քննության, նախկինում քննության միջոցով որակավորման վկայական ստացած անձանց` վկայականի գործողության ժամկետը լրանալու դեպքում նոր վկայական տրամադրել առանց քննության՝ մասնագիտական վերապատրաստման դասընթացների մասնակցած լինելու փաստի հիման վրա և այլն:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031