Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես նախազգուշացրել է Հայաստանի հանրային հեռարձակողին` «Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ծածանելու համար: Այս մասին տեղեկացնում է eurovoix.com կայքը:
Եվրոպական հեռարձակողների միությունը նաեւ նշել էր, որ եթե ԼՂՀ դրոշը մրցույթի ընթացքում կրկին ծածանվի, հայաստանյան պատվիրակությունը իրեն կդնի այս և հետագա տարիներին մրցույթից որակազրկվելու ռիսկի առաջ: Հայաստանի նկատմամբ դրոշը ցուցադրելու համար պատժամիջոց կկիրառվի մինչև այս տարվա հունիսը:
Այս առիթով Հայաստանի հանրային հեռուստաընկերության PR դեպարտամենտից Aravot.am-ին հայտնեցին, որ այս պահին ձեռնպահ են մնում թեմայի վերաբերյալ մեկնաբանություններից;
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ