Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանի ամուսինը վիրավորել է ցուցարարներին (Տեսանյութ)

Մայիս 12,2016 12:56

Այս պահին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի բնակիչները, որոնք, հիշեցնենք՝ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ նրա ամուսնու գործունեությունից տուժածներն են:

Բողոքի ակցիայի մասնակիցները «Վաշխառուներ», «Մարդ կա հազիվ է օթեւան ճարում, մարդ կա՝շենքերն է շալակած տանում» եւ Հերմինե Նաղդալյանի նկարով պաստառներն են ցուցադրում կառավարության շենքի մոտ:

Ցուցարարները Aravot.am-ին պատմեցին, որ Հերմինե Նաղդալյանի ամուսինը, որը կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանն է, կառավարության շենքից դուրս է եկել, մոտեցել ցուցարարներին եւ փորձել խլել պաստառները, հոխորտացել նրանց վրա, ասելով՝ ինչո՞ւ եք եկել, ես ձեզ ասել եմ չգաք, եւ նկատելով մի պաստառի վրա պատկերված ավանակը, ասել է՝ էշը դուք եք:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    անաստուածներ ինչու կը չարչարէք ժողովուրդը ?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031