Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական զինագործության հեռանկարը. «168 ժամ»

Մայիս 12,2016 12:38

Խորհրդային Հայաստանի շատ ձեռնարկություններ ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համակարգի մաս էին կազմում։ Հենց այս ձեռնարկություններում էլ 90-ականներին արտադրվում էր որոշակի զենք-զինամթերք և կատարվում էին դրանց պլանային հնարավոր նորոգման աշխատանքները։

Հայտնի էր նաև, որ Հայաստանի ռազմաարդյունաբերական համակարգի ձեռնարկություններից էր նաև Երևանի հղկող հաստոցների գործարանը, որ 2000-ականների սկզբին սեփականաշնորհվեց։ Իսկ հիմա այդ ձեռնարկության տարածքում մայրաքաղաքի խոշորագույն սուպերմարկետներից մեկն է գործում։ Կամ՝ բարգավաճում, եթե կուզեք։

Ու հիմա քաղաքական դաշտում ու սոցիալական ցանցերում խոսք ու զրույցի թեման դարձել է զենք արտադրելու մեր ունեցած կամ չունեցած հնարավորության հարցը։ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, հարկավ, այս ոլորտի ամենատեղյակ մասնագետներից է։ Ուստի նրա տված դաժան գնահատականը, թե՝ «Ամեն մի քոսոտ երկիր չի կարող մուտք գործել զենքի շուկա», չափազանց կոպիտ հնչեց։ Դժվար էր հասկանալ՝ ակադեմիկոսը զենք արտադրել ու վաճառելու հնարավորությո՞ւնն էր բացառում, թե՞ ընդհանրապես արտադրությունը։

Քաղաքական գործիչները շատ տարօրինակ ու անսպասելի պատասխանեցին՝ խոսելով ատոմային զենքի մասին։ Արևմուտքում որոշ գործիչներ դա լուրջ ընդունեցին, կամ ձևացրեցին, թե լուրջ են ընդունում։ Բայց մի բան ակնհայտ է, որ այս քննարկումներին չեն մասնակցում զինագործ ինժեներները։ Եվ այդպես էլ պարզ չէ՝ մենք ի վիճակի՞ ենք զենք արտադրել, թե՞ ոչ։ Չգիտենք նաև՝ ի վիճակի՞ ենք նորոգել սպառազինության մեջ գտնվող զինատեսակներ, թե՞ ոչ։

Գայթակղությունը շատ մեծ է ոլորտը կրկին գաղտնիության շղարշով ծածկելու և անգամ մասնագիտական քննարկումներ չանցկացնելու համար։ Չաշխատելու համար հիմնավորումներ հորինելուց հեշտ գործ պատկերացնել իսկ դժվար է։

Բայց հենց գործող իշխանություններն էին, որ մի քանի տարի առաջ հպարտությամբ մեզ ներկայացրեցին տեղական արտադրության անօդաչու թռչող սարքը։ Հետևաբար՝ նրանց մեջ էլ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ հայկական զինագործությունն ապագա ունի։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031