Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անվերջության ժապավեն» քանդակը կրկին վնասել են. «Ժողովուրդ»

Մայիս 12,2016 12:29

Դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին «Ժողովուրդ»-ը գրել էր Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող, վանդալիզմի զոհ դարձած «Անվերջության ժապավեն» քանդակի ճակատագրի մասին։ Ճանապարհաշինարարներին նվիրված հուշարձանի հեղինակը Դավիթ Բեջանյանն է։ Քանդակի անմխիթար վիճակի վերաբերյալ բարձրաձայնել էր արձանի հեղինակի դուստրը՝ երգչուհի Էմմին՝ բաց նամակ հղելով ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին։ Մարզպետն այն ժամանակ արձագանքել էր նամակին, քննարկել էր խնդիրը եւ խոստացել լուծում գտնել։

Թվում էր, թե խնդիրն ինչ-որ կերպ հանգուցալուծվել էր, սակայն պարզվում է՝ ոչ։ Ավելին՝ քանդակը շարունակում է ենթարկվել վանդալիզմի, եւ աստիճանաբար ավելի է աղարտվում դրա տեսքը։ Բոլորովին վերջերս լուսանկարիչ Գերման Ավագյանի ֆոտոխցիկը ֆիքսել է «Անվերջության ժապավեն»-ի ներկայիս վիճակը։ Կնոջ եւ տղամարդու պատկերներով այս քանդակից տղամարդն, առհասարակ, բացակայում է, իսկ կնոջ քանդակի կեսը (ներքեւի հատվածը) արդեն չկա։

Գ. Ավագյանը, տեղադրելով լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում, մակագրել է. «Մինչ մենք զբաղված էինք պատերազմով, աղմուկի ներքո տղամարդուն «վերցրին»։ Սա ֆեմինիզմի բացարձակ հաղթանակն է Հայաստանո՞ւմ։ Չէ՞ որ այս աշխատանքը ներառված է մշակույթ-փեշակույթի նախարարության տխրահռչակ ցուցակում։ Ինչպե՞ս էր Չերչիլն ասում, ինչո՞ւ ենք մենք պատերազմում, եթե ոչ՝ մշակույթի (երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չերչիլի հաստատմանն են ներկայացնում երկրի բյուջեն, նա տեսնում է, որ զինված ուժերին մեծ գումարներ են հատկացված, իսկ մշակույթը գրեթե անտեսված է։ Այդ ժամանակ նա ասում է՝ եթե մենք չֆինանսավորենք մշակույթը, ապա էլ ինչի՞ համար ենք պայքարում, ի՞նչն ենք պաշտպանում–Ա.Բ.)»։

Anverjutyan japaven«Ժողովուրդ»-ը զրուցեց Դավիթ Բեջանյանի կնոջ՝ երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ, ով նշեց, որ իրեն էլի են հասցրել զգուշացնել քանդակի աղավաղման հերթական դեպքի մասին. «Հիմա ճարտարապետներ են աշխատում՝ համագործակցելով Կոտայքի մարզպետարանի հետ։ Աշխատանքներ են տարվում՝ Դավիթի երկրորդական էսքիզի համաձայն, որը նա ներկայացրել էր մինչեւ կյանքից հեռանալը»։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարները՝ Գերման ԱՎԱԳՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031