Մեր դեպքում, ուշադրություն դարձրեք, կարող է խոսք լինել «կեղտոտ ռումբի» մասին, ինչն ընդհանրապես անընդունելի է միջազգային հանրության համար։ Ու տեսեք, թե ինչ ճարպկությամբ ադրբեջանցիներն օգտվեցին դրանից, բառացիորեն մի քանի օր անց հայտարարեցին, թե իբր հայկական ուժերը քիմիական զենք են կիրառել (սպիտակ ֆոսֆոր)։
Հասկանում ենք, որ Հայաստանում միջուկային զենքի առկայության մասին ակնարկները կարող են կարճաժամկետ դրական էֆեկտ ունենալ, թող ադրբեջանցիները սարսափեն ու երկար մտածեն՝ արժե՞ լայնամասշտաբ պատերազմ սկսել, թե ոչ։ Բայց որեւէ մեկը մտածե՞լ է երկարաժամկետ էֆեկտի մասին։ Հասկացե՞լ են, որ աղմուկը նոր է սկսվում, շուտով դրան միանալու է նաեւ Թուրքիան, հանձնաժողովներ են գալու, ստուգելու են բացարձակապես ամեն ինչ, ու եթե թույլ չտանք՝ միանգամից հայտնվելու ենք «իզգոյ» երկրների ցանկում։ Թե՞ այս անգամ էլ ասելու ենք «դե լավ, մեր Բագրատյանն ա, էլի, բան էր՝ ասեց»։ Կամ՝ միջուկային զենք ունենալու մասին հայտարարելը ո՞րն է, ամբողջ աշխարհն, օրինակ, գիտի, որ Իսրայելն արդեն 60 տարի է՝ միջուկային զենք ունի, բայց Իսրայելի իշխանություններն առ այսօր պաշտոնապես չեն հայտարարում այդ մասին։
Մի խոսքով՝ լրջության պակասն իսկապես սպանիչ է։ Այնպիսի տպավորություն է, թե «պաշտոնական այրերն» առ այսօր պատերազմն ընկալում են որպես սովորական ֆլեշ-մոբ, որտեղ ստեղծագործական թռիչքները միայն ողջունվում են՝ առանց լուրջ հետեւանքների։ Իսկ դա արդեն պետության անլրջության մասին է խոսում։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում