Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Յուրաքանչյուր ընտանիքի դեպքում այդ աջակցությունը կարող է լինել մինչեւ 5 միլիոն դրամի սահմաններում». «Հայկական ժամանակ»

Մայիս 12,2016 12:04

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ զոհվածների ընտանիքներին կայուն եկամուտ ապահովելու նպատակով ծրագրեր են մշակվում։

– Մոտավորապես ի՞նչ գումարի մասին է խոսքը։

– Այս պահին դժվարանում եմ ասել, որովհետեւ այդ ամենը դեռ պետք է գնահատվի։ Այժմ կարեւորը  կարիքների  գնահատման, եկամուտների տեսակների վերլուծության եւ հետագայում յուրաքանչյուր իրականացվող ծրագրում այդ ընտանիքների մասնակցության կարողունակության գնահատման ծրագրի մշակումն է։

Այս պահին գնահատվում է, որ յուրաքանչյուր ընտանիքի դեպքում այդ աջակցությունը կարող է լինել մինչեւ 5 միլիոն դրամի սահմաններում՝, այսինքն` որպես փոքր բիզնեսի աջակցություն։ Եվ երկրորդը՝ խոսքը եկամտաստեղծ օրինական գործունեության մասին է։ Սկսած փոքր արտադրամասից ավարտված կոնկրետ ծառայությունների մատուցումը։

– Այսինքն գումար տրամադրվի այն նպատակով, որ այդ ընտանիքները բիզնե՞ս ստեղծեն։

– Կարող է տրամադրվել գումար, կարող է տրամադրվել տեխնիկական աջակցություն, եւ կարող է ապրանքային տեսքով հատկացում լինել։ Կարեւորն այն է, որ տվյալ ընտանիքում ընտրվի անձ, որը ի վիճակի է բիզնես վարել, որպեսզի իրենց համար կայուն եկամուտ ապահովի։

ՓՄՁ ԶԱԿ կենտրոնի միջոցով մեր նպատակն է պատրաստել այդ անձին՝ որպես բիզնես վարելու ունակ անձնավորություն, եւ դրան համապատասխան նաեւ տրամադրել այդ աջակցությունը։ Եթե ընտանիքում չյինի այդպիսի անձ, ապա քննարկվում է երկրորդ տարբերակը՝ այնպիսի սխեմա, որը նրան կապահովի մշտական եկամուտ։ Դա կարող է լինել, օրինակ, բաժնետիրական ընկերությունում բաժնետեր դարձնելը, կամ ավանդատու դարձնելը։

– Այսինքն, այդ մինչեւ 5 մլն դրամը դրվի բանկում այդ ընտանիքի հաշվին, որի տոկոսները դառնան այդ  ընտանիքին  ապահովող եկամուտ։

– Այո, դա  տարբերակներից մյուսն է, բայց դա պասիվ եկամուտն է։ Մեր նպատակն է ընտանիքին ներգրավել ակտիվ եկամտաստեղծ գործունեության մեջ։ Դա թե հոգեբանական, թե տնտեսական տեսակետից արդյունավետ միջոց է, որպեսզի ընտանիքն ունենա իր եկամուտը վաստակելու իրական հնարավորություն եւ դրա կարողականությունը։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031