Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են ծրագրում Ռուսաստանն ու Գերմանիան Ղարաբաղում. «168 ժամ»

Մայիս 12,2016 11:51

«168 ժամի» հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը հաստատեց, որ Գերմանիան, լինելով ԵԱՀԿ նախագահող երկիր, ցանկանում է անել ավելին, քան իր նախորդները։ «Ուկրաինայից հետո հստակ պատկերացում կա, որ Եվրոպան շրջապատված է անկայունության օջախներով, դրանք կարող են պայթել ցանկացած պահի, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը, որն իր դեմքը ցույց տվեց ապրիլի սկզբին, հստակ պատկերացում կա, որ դրանք կարելի է վերահսկել ամրապնդելով ԵԱՀԿ գործառույթները, որոնք էականորեն թուլացել են։ Այս ուղղությամբ, ինչպես ես վերջերս բազմիցս ասել եմ, էական աշխատանք է տանում Գերմանիան՝ իր բարձրաստիճան պաշտոնյաների՝ Շտայնմայերի և Մերկելի կողմից։ Գերմանիայի իշխանությունները ելքեր են փորձում գտնել և՛ ուկրաինական հակամարտության, և՛ ղարաբաղյան հակամարտության շուրջ։ Շատ առաջարկներ կան սեղանին, բայց դրանք բոլորը քննարկման փուլում են։ Կարևոր է, որ այս հարցում միակամություն և անհանգստություն են ցուցաբերում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք աջակցում են Գերմանիային այս հարցում»,- ասաց Հալբախը։

Վերջինիս կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ մեզ համար տեսանելի կլինեն Գերմանիայի նախագահության աշխատանքի արդյունքները։

Նրա փոխանցմամբ, Գերմանիան, որը, ըստ էության, Ռուսաստանի և Արևմուտքի միջև կապող օղակ է, կարող է որոշակի դրական դերակատարություն ունենալ հակամարտությունների կարգավորման հարցում, քանի որ հեղինակություն ունի և՛ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում։ «Գերմանիայի քայլերը հակազդեցության չեն արժանանա ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Արևմուտքից, կարծում եմ Գերմանիան կառուցողական կլինի, և կլինեն մեխանիզմների տեղակայման, նախագահական հանդիպումների հստակ առաջարկներ»,- ասաց նա։

Հարցին, թե Գերմանիան, որն ավելի լուրջ կապեր ունի թուրքալեզու երկրների հետ, հնարավո՞ր է՝ գնա հակահայկական գործարքների Ռուսաստանի և Ադրբեջանի հետ, Հալբախն արձագանքեց՝ ասելով, որ Գերմանիան գործելու է՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր։

 

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031