Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարար. Ստատուս-քվոն չի կարող պահպանվել այս ձևով. Son Dakika

Մայիս 12,2016 10:46

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը այցելել է Գերմանիա։ Մայրաքաղաք Բեռլինում Մամեդյարովը հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։ Այս մասին հաղորդում է թուրքական Son Dakika-ն։

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանգամանորեն քննարկել են Արցախի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին ներկայացրել է այդ երկրի պահանջները, որոնց համաձայն՝ հայկական զորքերը պետք է անհապաղ լքեն Լեռնային Ղարաբաղն ու դրան հարակից շրջանները։

Երկու երկրների ԱԳ նախարարները, հանդիպումից առաջ, հայտարարություններով են հանդես եկել ԶԼՄ-ների համար։ Մամեդյարովն իր հայտարարության մեջ նշել է, որ տարածաշրջանի ստատուս-քվոն անընդունելի է և չի կարող շարունակվել։

Գերմանիայի ԱԳ նախարար Շտայնմայերն իր խոսքում նշել է, որ իրենք լրջորեն անհանգստացած են վերջին շաբաթների ընթացքում կողմերի շփման գոտում գրանցված հրադադարի խախտումներից և նշել է, որ անհրաժեշտ է կրկին վերադառնալ հրադադարի ռեժիմին և քաղաքական ջանք գործադրել՝ հակամարտության լուծումը գտնելու համար։

Շտայնմայերը հիշեցրել է նաև, որ անցած շաբաթների ընթացքում մի քանի հեռախոսազրույց է ունեցել Մամեդյարովի հետ և ավելացրել. «Տեղի ունեցած դեպքերը և ցավալի կորուստները ցույց են տալիս, որ ստատուս-քվոն չի կարող պահպանվել այս ձևով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031