ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա։
Փաշինյանը մարտի 23-ին դիմում էր ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ Հրազդան քաղաքում իրեն գաղտնի հետեւելու հետ կապված։
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի շտաբը նախընտրական փուլում հայտարարություն էր տարածել, նշելով, թե Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ճնշումներ է գործադրում Հրազդանում։ Հայտարարությանը կից կար նաեւ տեսանյութ, որում հստակ երեւում էր, թե ինչպես են ինչ-որ մարդիկ գաղտնի հետևում պատգամավորին, լուսանկարում եւ տեսանկարահանում իրականացնում։ Որոշ ժամանակ անց, սակայն, տեսանյութը անհետացավ Յութուբից։
Հաջորդ օրը Փաշինյանը դիմեց ԱԱԾ տնօրենին, որ սույն կառույցը օրենքով սահմանված կարգով պարզի, թե ովքեր են հետեւել իրեն, ինչո՞ւ են դա արել գաղտնի, ու՞մ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետեւումը։
Կարդացեք նաև
Փաշինյանի դիմումն ԱԱԾ-ից ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից էլ՝ ՀՔԾ։ Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ն մերժել է պատգամավորի դիմումի հիման վրա քրգործ հարուցել հանցակազմի բացակայության հիմքով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում