Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստի ընթացքում, ընդհատելով իր ելույթը, սկսել է փնտրել երկրի կառավարությանը։ Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն իր խոսքում մասնավորապես ասել է. «Հարգելի Ինջեոզ (իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն է,-խմբ.), Դուք ասացիք, որ չանհանգստանանք՝ կառավարությունն իր տեղում է… Ընկերներ, մենք պատգամավորներ ենք, ժողովրդին խաբելը մեզ հարիր չէ։ Հապա նայեք, ես չեմ տեսնում։ Կա՞ արդյոք կառավարություն, որտե՞ղ է։ Կառավարությունն այստե՞ղ է, որտե՞ղ է, որտե՞ղ է, որտե՞ղ է…»
Այս ասելով «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավորը լքել է ամբիոնը, քայլել դեպի այն հատվածը, որտեղ սովորաբար նստում են Թուրքիայի կառավարության անդամները, և սկսել ակտիվորեն փնտրել նրանց։