Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ. Կայացնել գայլերի սպանդն անհապաղ դադարեցնելու որոշում

Մայիս 12,2016 10:23

Բաց նամակ ՀՀ կառավարություն

Վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանին

Հաշվի առնելով հասարակության մտահոգությունը գայլերի զանգվածային ոչնչացման արդյունքում Հայաստանի կենսաբազմազանությանը հասցվող էական վնասի մասին,

Հաշվի առնելով, որ հասունացել է գիտական շրջաններում այս հարցը լուրջ քննարկման առարկա դարձնելու և խելամիտ լուծում գտնելու անհրաժեշտությունը,

Համոզված լինելով, որ Հայաստանի հասարակությունն ունի ցանկություն և պատրաստակամություն հարցը դարձնել լայն քննարկման առարկա և մասնակցել խնդրի շուրջ արդյունավետ որոշում կայացնելու գործընթացին,

Համոզված լինելով, որ Հայաստանում կա համապատասխան գիտական ներուժ հարցին էկոհամակարգային մոտեցման տեսանկյունից ընդունելի լուծում առաջարկելու համար,

Համոզված լինելով, որ ՀՀ ԲՆ կողմից վարվող՝ գայլերի ոչնչացման քաղաքականությունը չունի գիտական հիմնավորում, և պարզապես բյուջեի անտեղի վատնման ուղղություններից մեկն է,

Համոզվելով, որ արդեն մի քանի տարի այդ քաղաքականությունից բխող գործողությունների իրականացումը չի ապահովում ցանկալի արդյունքներ, անհեռանկարային ու անարդյունավետ է,

Գիտակցելով, որ գայլերի նկատմամբ ՀՀ ԲՆ վարած քաղաքականությունը հակասում է էկոհամակարգային մոտեցման սկզբունքներին, ողջամիտ չէ և կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի,

Գիտակցելով, որ այս գործելակերպը կարող է հասցնել մի շարք եվրոպական երկրների ճակատագրին, որտեղ ոչնչացման արդյունքում գայլերը դարձել են անհետացած տեսակ և վերջին տարիներին միլիոնավոր գումարներ են ներդրվում պոպուլյացիան նորից վերականգնելու համար,

Մենք՝ «Փրկենք գայլերին» նախաձեռնող խմբի անդամներս, ՀՀ կառավարությանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կոչ ենք անում.

– Կայացնել գայլերի սպանդն անհապաղ դադարեցնելու որոշում

– Մասնագիտացված կառույցներին պատվիրել անցկացնել գիտական հետազոտություններ, որոնք կբացահայտեն գայլերի պոպուլյացիայի խնդիրները Հայաստանում,

– Որսի շրջանում տալ գայլերի միայն խիստ չափավոր որսի թույլտվություն, ինչը կկարգավորի գայլերի քանակը բնակավայրերին հարակից տարածքներում,

– Սահմանափակել այն կենդանատեսակների որսը, որոնք գայլերի համար հանդիսանում են սննդի աղբյուր,

– Գայլերի համար ստեղծել արհեստական կերակրման բազա և մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան սահմանափակել գայլերի զանգվածային տեղաշարժերը, ինչպես նաև նրանց ենթապոպուլիացիաների տարածման արեալները պահել համեմատաբար կայուն վիճակում,

– Անցկացնել միջոցառումներ Հայաստանի զարգացած անասնապահական շրջաններում հայկական գամփռների քանակի ավելացման ուղղությամբ, ինչը կնպաստի գայլերի հարձակումներից գյուղատնտեսական կենդանիների պաշտպանությանը։

 

«Փրկենք գայլերին» նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031