Ֆրանսիայում մեկնարկել է համաշխարհային հռչակ վայելով Կաննի միջազգային կինոփառատոնը, որն անցկացվում է 69-րդ անգամ։ Այս մասին հաղորդում է Elle-ն։
Կաննի միջազգային կինոփառատոնի առաջին օրը նշանավորվել է բացման հանդիսավոր արարողությամբ։ Կինոփառատոնի ամենասպասված իրադարձություններից մեկը մասնակիցների ժամանումն է կինոփառատոնի պալատի առջև փռված կարմիր գորգի մոտ, որի ընթացքում կարելի է հանդիպել համաշխարհային կինոարտադրության, շոու բիզնեսի և նորաձևության ամենահայտնի աստղերին։
Այս տարվա կինոփառատոնի ընթացքում հայտնի կարմիր գորգի վրայով անցել են Ջուլիանա Մուրը, Վիկտորիա Բեքհեմը, Ջասթին Թիմբերլեյքը և համաշխարհային հռչակ վայելող այլ աստղեր։
Կարդացեք նաև
Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնը լուսաբանող ԶԼՄ-ներին և երկրպագուներին հատկապես հետաքրքրում էր մասնակիցների հագուկապն ու նրանց ներկայացրած նորաձևության վերջին դրսևորումները, ինչին էլ ականատես են եղել կինոփառատոնի բացման արարողության ընթացքում։