Եթե ես տեսնում եմ, որ մայթին պլաստիկե շիշ է գցած, ես բարձրացնում եմ այն եւ նետում եմ աղբարկղը: Իսկ ի՞նչ են անում մտասեւեռված մարդիկ:
Տարբերակ առաջին («ամերիկամետ»). Քանի որ Հայաստանը Ռուսաստանի գաղութն է, իսկ Ռուսաստանը մեր նկատմամբ միշտ վարել է երկերեսանի, դավաճանական քաղաքականություն, մեր մայթերի վիճակը պետք է դա լինի: Այս շիշը ռուսական իմպերիալիզմի ամենացայտուն դրսեւորումներից մեկն է:
Տարբերակ երկրորդ («բիձայական»). Էս ի՞նչ է դարձել մեր երբեմնի ծաղկուն երկիրը: Ո՞ւր է մեր «Երազ» գործարանը, ո՞ւր է մեր «Նաիրիտը», բոլորը դարձել են անբարոյական, աղջիկները բաց են հագնվում, էս սաղ ամերիկացիներն են մեր ժողովրդի գլխին սարքել: Բա առաջ լիմոնադը էս շշերո՞վ էին վաճառում:
Տարբերակ երրորդ («ընդդիմադիր»). Այնքան ժամանակ, որքան Սերժ Սարգսյանն է զբաղեցնում նախագահի աթոռը, պլաստիկե շշերը թափված կլինեն մեր փողոցներում: Անհրաժեշտ է օր առաջ ազատվել այս հանցավոր ռեժիմից, վերադարձնել իշխանությունը ժողովրդին, եւ ամեն ինչ կգա իդեալական վիճակի:
Կարդացեք նաև
Տարբերակ չորրորդ («առաջին նախագահից վառվածների»). Սաղ Լեւոնն է մեղավոր: Ղարաբաղը տվեց թուրքերին, ամբողջ ժողովրդին դարձրեց չարչի, ցուրտ ու մութ սարքեց, հիմա էլ նոր դավաճանություն է պատրաստում հայ ժողովրդի դեմ: Այս շշերը դավադրության մի մասն են:
Տեղի սղության պատճառով չեմ ուզում շարունակել տարբերակների թվարկումը` դրանք հասնում են մի քանի հարյուրի: Ասածս այն է, որ ցանկացած մտասեւեռում, ցանկացած սեւեռուն գաղափար` լինի այն հակառուսական, հակաամերիկյան կամ տեղական գործիչների դեմ ուղղված «հակա»-ներ, էապես սահմանափակում են մեր մտածելու եւ գործելու հնարավորությունները` դրանք ուղղելով միայն մի փոքր խողովակով: Եթե մենք տվյալ մարդու, տվյալ երեւույթի կամ տվյալ առարկայի (նույն պլաստիկե շշի) մեջ տեսնում ենք միայն այն, ինչ նախապես ցանկանում ենք տեսնել, այն, ինչ համապատասխանում է մեր` արդեն իսկ գոյություն ունեցող կարծրատիպերին, ուրեմն մենք համարժեք չենք ընկալում իրականությունը:
Այստեղ կա նաեւ հարցի մյուս կողմը: Եթե ես ինքս կարող եմ թեկուզ չնչին քայլ անել` գոյություն ունեցող խնդիրը լուծելու համար, ես պարտավոր եմ այդ քայլն անել: Եթե ես կարծում եմ, որ գիտեմ, թե ինչպես է լուծվում այս խնդիրը, պետք է դրա մասին ասեմ հանգիստ, փաստարկված, առանց լաչառության եւ դրամատիկ կեցվածքով շարադրված մեղադրանքների:
Շիշը շիշ է, անձրեւը` անձրեւ, արեւը` արեւ: Ոչ թե այն, ինչ մենք զգում ենք` այդ առարկաները կամ երեւույթները տեսնելիս:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Տարբերակ հինգը մոռացաք՝ սաղ Արմենչիկն ա մեղավոր էդ որ վաստակավորի կոչում ևն…..
Ոհմակային, դաժան, անմարդկային վիրավորանքներով՝ գուցե ոչ նրբամիտ, բայց բարի ու լավ արարքի համար:
կոնկուրսի են ելել, թե ով ավելին կասի:
© 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Շիշ՝ հիմար:
Շշեր՝ հիմարներ:
Տարբերակ երրորդ, ուրիշ տարբերակ պարզապես չկա.
Սերժի հետ Հայաստանն ապագա չունի:
Իսկական դէպք, վկայութիւն՝ Հայաստանի մեր ընտանեկան առաջին այցելութեան ընթացքին, մութին մէջ, մեր – այն ժամանակ փոքրիկ – երեխաներէն մէկը մայթին վրայ փոսի հանդիպեցաւ, ինկաւ:
Մեզ ընկերակցող տեղացիները անմիջապէս սկսան նորէն ողբալ թէ՝ տեսա՞ք, այս է սա անտանելի երկրի վիճակը, տէ՛ր չունի Հայաստանը, ամէն բան մութ ու կոտրած է, մարդ մայթին վրայ իսկ ապահով չի կարող քալել, եւայլն. եւայլն:
Սպասեցի որ վա՜յ-վո՜ւյի այդ միջադէպն ալ (մեր ճամբորդութիւնը զարդարող բազմաթիւ նոյնանման լացուկոծերի կարգին) հասնի իր աւարտին, ապա… երեխաս հանդիմանեցի, թէ՝ ինչո՞ւ ուշադիր չեղար տղա՛, լաւ չնայեցար առջեւդ, եւ քո հանցանքով, ահա այդպէս անվայել կերպով գետին ինկար, հայրենի հողի վրայ:
Իսկ այդ օրերին, պատահական շիշերէ շատ աւելի շատ բաներ կային թափուած գետինները: Սակայն Հայրենիքի աղբը անգամ հաճելի էր մեզի համար… (Իսկ անկէ ի վեր արդէն շատոնց անհետացած են աղբի այդ բուրաւետ կոյտերը: )
Մտասևեռումը “փակ” կյանքով ապրելու արդյունք է:
Մտասևեռումը – դա զուտ հայաստանցուն հատուկ վիճակ չէ:
Այն մարդիկ, ովքեր չեն կարողանում դուրս պրծնել շատ հաճախ իրենց իսկ գծած օղակից, “վայելում” են իրենց օղակը:
Երբ մարդ գնում է ուրիշի տուն, քաղաք, երկիր թե գյուղ, նա իրեն հյուր է զգում ու աշխատում է տան տերերին նեղություն չպատճառել, նույնը այդ մարդը կցանկանար, որ ի’ր տանը հյուրերը ի’ր տան օրենքներով շարժվեն, ոչ թե ավելի քաղաքակիրթ կամ պակաս քաղաքակիրթ օրենքներով: Մեզ ոչ պետք է, որ շշեր լինեն մայթերում, ոչ էլ պետք է, որ մայթերը օճառաջրով լվանան, ինձ միանգամայն կբավարարեր, որ ղեկավարեին տեղացիները: Իհարկե հանճարներ որպես բացառություն լինում են, բայց նրանք բացառություններ են եւ ոչ թե օրինաչափություն, ինչպես մեր երկրի բոլոր երեք ղեկավարները: Ես օրինակ կխնդրեի մեր եղբայրներին իրենց երկրացիներին տուն վերադարձնեն կամ էլ նվիրեն մեզ բոլորիս իրենց բացառիկ հանճարեղ երկրացուն, իսկ որ հանճարներ հայոց բոլոր երկրներում (լավ էր ☺) ունենք՝ ոչ մեկս էլ չենք կասկածում: