Մայիսի 19-22-ը Մերգելյան ինստիտուտի շենքում տեղակայված Երեւան էքսպոյում կկայանա Գերմանական համագործակցության եւ GIZ ընկերության համատեղ կազմակերպած «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» ֆորումը, որի ընթացքում ավելի քան 50 սիրիահայեր, որոնք այժմ հաստատվել են Երեւանում, կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները եւ ծառայությունները:
Այս մասին տեղեկանում ենք syrarbi.am կայքից:
Ֆորումի ժամանակ սիրիահայերի համար կանցկացվեն նաեւ դասընթացներ՝ ինչպես ինտեգրվել հայաստանյան շուկային, ինչպես զարգացնել բիզնեսը եւ այլ թեմաներով:
Կկայանա նաեւ խորհրդաժողով՝ սիրիահայերին հուզող բազմաթիվ խնդիրների վերաբերյալ քննարկումներով: Մանրամասները՝ սկզբաղբյուրում: