Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանն իր բանակից էլ պետք է հրաժարվի

Մայիս 12,2016 08:10

Մոսկվայում տեղի ունեցած «OFS-8» մարտ առանց կանոնների երեկոյի ընթացքում հայ մարզիկ Ալբերտ Ղազարյանը ջախջախիչ հաղթանակ էր տարել Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Մուրթազովի հանդեպ:

Այս պարտությունից հետո Haqqin.az-ի սպորտային մեկնաբան Ռասիմ Հուսեյնզադեն գրել է, որ դա հայերի նախապես պլանավորված հերթական սադրանքն էր: Ինչպես գրել է՝ Ադրբեջանը ներկայացնող անփորձ մարզիկին դեմ են հանել հայ փորձառու մարզիկին:

Ռուսլանը ռինգ է բարձրացել Ադրբեջանի դրոշով, սակայն, իրականում, չի ներկայացրել Ադրբեջանը: Ադրբեջանցի սպորտային մեկնաբանը ենթադրում է, թե պատանի հասակում նա Ադրբեջանի սպորտային ֆեդերացիաներից մեկում է ներգրավվել, բայց դուրս է մնացել, քանի որ չի համապատասխանել հավաքականի պայմաններին:

Ինչպես գրել է մեկնաբանը՝ իբրև հայերը` գումար են տվել նրան, որպեսզի հանդես գա Ադրբեջանի անունից և պարտվի:

Եթե Ադրբեջանը հրաժարվում է Մոսկվայում անցկացված OFS 8 մրցաշարում Ալբերտ Ղազարյանից մի լավ ծեծ կերած Ռուսլան Մուրթազովից, նույն տրամաբանությամբ պետք է հրաժարվի ճանաչել նաեւ դեռեւս 90-ական թվականներից մշտապես խայտառակ պարտություն կրող իր բանակից, զինվորներից ու սպաներից, որոնք մեկ անգամ չէ, որ խայտառակ պարտություն են կրել Հայաստանից եւ Արցախից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031