Լրահոս
Օրվա լրահոսը

Լիակատար հիմք՝ պատժելու հակամարտության այն կողմին, որը առաջինն է խախտում հրադադարը ռազմական շփման գոտում. «Հայոց աշխարհ»

Մայիս 12,2016 07:51

Այսօր, երբ լրանում է 1992-1994թթ. Ղարաբաղյան պատերազմում զինադադարի հաստատման 22-րդ տարին, հիմնական գլուխկոտրուկը, որ ծառացել է բոլորիս առաջ, Ղարաբաղյան նոր պատերազմի հավանականության հարցն է։

Որքան էլ «քառօրյա պատերազմ» արտահայտությամբ բնորոշենք ապրիլի 2-5-ի դաժան իրադարձությունները, չենք կարող ժխտել, որ միջազգային-իրավական առումով դրանք չէին համապատասխանում պատերազմի չափորոշիչներին։ Եթե մենք պնդում ենք, որ տեղի ունեցածը նոր պատերազմ էր եւ ոչ թե 1994-ի մայիսից մինչ օրս գործող զինադադարի մասին անժամկետ համաձայնագրի միակողմանի խախտում, ապա տեղ ենք թողնում Մոսկվայում ապրիլի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի ձեռք բերած հրադադարի վերաբերյալ բանավոր համաձայնությունը նոր զինադադարով «պսակելու» Ադրբեջանի փորձերի ծավալման համար։

Հիշեցնենք, որ համաձայն 1994թ. մայիսի 5-ին Բիշքեկում ստորագրված եռակողմ արձանագրության՝ նախատեսվում էր Հայրենական պատերազմում հաղթանակի օրվա՝ մայիսի լույս 9-ի գիշերը դադարեցնել կրակը Ղարաբաղյան ճակատում։

Սակայն սկիզբ առած գործընթացին հստակ իրավական ուժ տալու համար Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Վ. Կազիմիրովը մայիսի 9-ին իր կազմած անժամկետ զինադադարի մասին համաձայնագիրը ստորագրել տվեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ.Մամեդովին։ Իսկ հաջորդ երկու օրերի ընթացքում՝ այն ստորագրեցին Հայաստանի պաշտպանության նախարար Ս.Սարգսյանը եւ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Ս.Բաբայանը։

Դրանից հետո՝ մայիսի 12-ին, ՌԴ պաշտպանության նախարար Պ.Գրաչովն իր մոտ հրավիրեց հակամարտող կողմերի՝ փաստաթուղթը ստորագրած ներկայացուցիչներին՝ առաջարկելով նույն օրվա գիշերը, ժամը 01 րոպեին, դադարեցնել կրակը, ինչը եւ տեղի ունեցավ։

Ընդ որում՝ դրանից մեկ ժամ առաջ կողմերը փոխանակեցին նաեւ կրակը դադարեցնելու վերաբերյալ հրամանների տեքստերը, այսինքն՝ միջազգային-իրավական առումով դրվեցին հստակ պարտավորության տակ, որի գոյության մասին շատերը մոռացել են։

Մինչդեռ իրավական պարտավորությունների այս փաթեթը լիակատար հիմք է տալիս պատժել հակամարտության այն կողմին, որը առաջինն է խախտում հրադադարը ռազմական շփման գոտում։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031