«Այսօր արժանապատվության հարց է մեզ համար՝ մենք իրավունք ունե՞նք ապրել ազատ երկրում, թե՞ ոչ, իրավունք ունե՞նք հաղթել պատերազմում, թե՞ ոչ: Մենք՝ որպես ժողովուրդ, եթե միասնական ենք, համախմբված ենք այս գաղափարի շուրջը` իսկապես, շատ բան հնարավոր է փոխել: Օրինակ` կոռուպցիայի դեմ պայքարը:
Միայն խոսքով չէ: Կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է անվտանգության հարց, եթե իրական պայքար տարվի, պետությունը կհզորանա, իսկ երբ պետությունը հզորանա` բանակն էլ ավելի կհզորանա»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը` հավելելով. «Քանի որ ազգային պոռթկում է արթնացել հիմա, պետք է օգտագործել բոլոր կարողությունները թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Ինչպիսի ազգային հզոր բանակ ունենք, պետք է ունենալ այդպիսի ազգային հզոր դիվանագիտություն, տնտեսություն եւ այլն: Երրորդը` Հայաստանի ռազմաքաղաքական արժեքը պետք է մեծացնել»:
Թեմայի մանրամասները
«Առավոտ» օրաթերթ
11.05.2016