Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենապարզ միջոցները` գլխացավի դեմ

Մայիս 12,2016 13:30

Սովորական գլխացավի դեպքում կարելի է դիմել թեթեւ հանգստացնող բնական միջոցների:

Նախ անհրաժեշտ է պառկել հանգիստ դիրքով եւ որքան հնարավոր է՝ թուլացնել մարմինը։ Աշխատել շնչել որքան հնարավոր է խորը` բարելավելու համար արյան շրջանառությունը։

Ըստ ձեր հարմարության՝ կարող եք ճակատի վրա կաղամբի տերեւներ դնել ու կապել, կամ մեղրամոմով գլխարկ պատրաստել եւ դնել գլխին։

Կարելի է քունքերը շփել կիտրոնի կեղեւով, կամ խնձորի քացախի վրա ջուր ավելացնել, դնել կրակին եւ երբ սկսի գոլորշին բարձրանալ, գլուխը թեքել դեպի գոլորշին եւ 75 անգամ շնչել։

Առաջարկվում է նաեւ`

Սխտորը խորովել, դնել քունքերի վրա։

Մեկ գավաթ շատ դառը սուրճ խմել։

Կես գավաթ օղու մեջ 1 թեյի գդալ աղ ավելացնել, լուծել եւ այդ լուծույթով քունքերին թրջոցներ դնել։

Քունքերը շփել օծանելիքով։

Մեկ գավաթ տաք ջուր խմել։

Գետնախնձորը շերտերով կտրատել, դնել ճակատին եւ կապել կտորով։

Շատ պինդ կապել ճակատն ամուր կտորով, բայց 10 րոպեից ոչ ավելի։

Դուրս գալ պատշգամբ եւ մաքուր օդ շնչել։

 

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031