Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակ արձակածն արդարացվել է, նրան օգնողին դատում են

Մայիս 11,2016 23:13

Արարատ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  Անդրանիկ Խոջումյանի կողմից կատարված հանցագործությունը պարտակելու` հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, 2014թ. ապրիլի 2-ից մինչև 2014թ. ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, ինքը, Անդրանիկ Խոջումյանը, Հովիկ Խեչյանը, Գերասիմ Գուլակյանը հավաքել են դեպքի վայրում Անդրանիկ Խոջումյանի կողմից կրակված փամփուշտների պարկուճները և դրանք նետել Իջեւան քաղաքի հարավային ծայրամասում, Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհի եզրին  գտնվող «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի հետնամասում գտնվող տարածքում:

Այնուհետեւ նա  Հովիկ Խեչյանի անասնաֆերմայի աշխատակիցներ Թաթուլ Մադաթյանի և Յարբեկ Դավթյանի հետ հանել է «Իջևանատուն»  ռեստորանահյուրանոցային համալիրի մուտքի դարպասը, կտրել պարսպի վրայի ճաղերը, որից հետո դարպասն ու ճաղերը տեղափոխել են Հովիկ Խեչյանին պատկանող անասնաֆերմա` վերանորոգման, որտեղ Արթուր Առաքելյանը դարպասի վրա կրակված հետքերը զոդելու եղանակով վերանորոգել է այն,ապա նույն կազմով դարպասը տեղափոխել են համալիր ու տեղադրել:

Արարատ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  334 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման  միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:  Ա. Դանիելյանի  դատավարությունը սկսվել է 2015թ. դեկտեմբերի 8-ին, հերթական նիստը նշանակված է 2016թ.  մայիսի 11-ին :

Անդրանիկ Խոջումյանը, որը 2015թ. օգոստոսի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի վճռով դատապարտվել էր վեցուկես տարվա ազատազրկման, 2016թ. մարտի 29-ին ՀՀ քրեական գործով վերաքննիչ դատարանի կողմից անմեղ էր ճանաչվել, նրա գործողությունները դատարանի կողմից որակվել էին որպես ինքնապաշտպանություն:

Ի դեպ, չնայած բավական ժամանակ է անցել, սակայն վերաքննիչ դատարանի այդ որոշումը  տեղադրված չէ  «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031