Արդեն 20 տարի է՝ Հայաստանում գործում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերությունը` աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի մասնաճյուղը, որն առաջարկում է ըմպելիքների մեծ ընտրանի: Մայիսի 10-ին՝ Ընկերության 20-ամյա գործունեությանը նվիրված պաշտոնական միջոցառման ընթացքում, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն ամփոփել է նախորդ տարիներին ծավալած գործունեությունն ու արձանագրած ձեռքբերումները:
««Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընտանիքի կարևոր անդամն է, և հպարտ ենք Հայաստանում մեր թիմի հաջողություններով: Մասնագետների ջանքերի շնորհիվ` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության արտադրած ըմպելիքներն աչքի են ընկնում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող որակով: Այս տարի ուրախ ենք նշել մեր հայաստանյան մասնաճյուղի զարգացման պատմության 20-ամյա հոբելյանը: Սպասում ենք նորանոր ձեռքբերումների»,- իր ելույթում նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսը:
Իր հերթին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ւնկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան ընդգծեց, որ 20 տարվա ընթացքում հիմնական 3 ոլորտ են թիրախավորել՝ գործունեության կայուն զարգացումը, մրցունակ ընկերության կայացումը, ինչպես նաև համայնքների զարգացման մեջ ներդրումների միջոցով հասարակության լիարժեք անդամ դառնալը:
Կարդացեք նաև
«Մեր ընկերության հաջողության հիմքում մեր կադրերն են ու այն գործունեությունը, որ ծավալել ենք տարիների ընթացքում: Մեր աշխատակիցները մեր հիմնական հարստությունն են, ավելին, մոտ 11.000 մատակարարի հետ համատեղ աշխատանքն էլ հիմք է դարձել հետագա զարգացման համար», – նշեց նա՝ ընդգծելով, որ ընկերությունը հաճախակի աշխատանքի է վերցնում բուհերի շրջանավարտների և հետագայում վերապատրաստում նրանց:
Անցած 20 տարվա ընթացքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության ներդրումային փաթեթը կազմել է մոտ 21,5 միլիարդ դրամ, ստեղծվել է ավելի քան 300 աշխատատեղ: Հաջողակ բիզնես գործունեությանը զուգահեռ, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն իրականացրել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրեր: Ջրային ռեսուրսների կառավարումը, էներգիայի խնայողությունը և կլիմայի պաշտպանությունը, համայնքների և երիտասարդության զարգացումը, առողջ և ակտիվ ապրելակերպի խթանումն ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտի առանցքային ուղղություններից են:
«Լինելով Հայաստանում առաջին միջազգային ներդրողներից` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը, անշուշտ, էական դերակատարություն է ունեցել երկրի տնտեսական զարգացման գործում: Մուտք գործելով հայկական շուկա` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը ներդրել է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բիզնես մշակույթ և գործելաոճ: Շնորհավորում եմ անցած 20 տարվա ընթացքում գրանցած հաջողությունների համար և ապագայում նորանոր ձեռքբերումներ մաղթում»,- ասաց ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսը:
Միջոցառման ընթացքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հատուկ մրցանակ հանձնեց ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովային` նշելով 20-ամյա պատմության ընթացքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում ընկերության ներդրումը:
Միջոցառմանը հյուրընկալվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ՀՀ կառավարության, դիվանագիտական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի այլ երկրների մասնաճյուղերի ղեկավարներ և բազմաթիվ գործընկերներ: Ներկաները բարձր գնահատեցին Ընկերության 20-ամյա գործունեությունը` կարևորելով Հայաստանի տնտեսության զարգացման գործում ունեցած ավանդը:
Երևան, 11.05.2016