ՀՀԿ խմբակցության քատուղար Գագիկ Մելիքյանի փոխանցմամբ` ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին իրենք հայտնել են, որ Ընտրական օրենսգրքի հետ կապված` ընդդիմադիրների և քաղհասարակության կողմից բարձրացված հարցերի մեծ մասն արդեն ընդունվել է:
ՀՀ ԱԺ-ում հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մելիքյանը որոշ մանրամասներ ներկայացրեց. «Համազեկուցողներին տեղեկացրել ենք, որ մասնավորպես ընդունվել են ցուցակների հրապարակման առաջարկությունները, մատների թանաքոտման, ընտրական գործընթացներում խախտումներ գրանցելու բացառության, ինչպես նաև ցուցակների մաքրման հետ կապված` ընդդիմության առաջարկները: Կոնսենսուսի մասով ՀՀԿ–ն պատրաստակամություն է հայտնել քննարկելու բոլոր այն առաջարկությունները, որոնք կհնչեն ԸՕ–ի նախագծի քննարկման ընթացքում և որոնց մեծ մասը նույնպես կբավարարվի»:
Գագիկ Մելիքյանը հայտնեց, որ լիահույս են` կունենան կոնսոլիդացիա քաղաքական ուժերի և քաղհասարկության հետ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե կոնսենսուսի լայն հնարավորություն կա, և փաստաթուղթ է այդ մասին պատրաստվել, Գագիկ Մելիքյանն արձագանքեց` տեղյակ չէ ու հավելեց. «Եթե նման առաջարկություն հնչեցվել է որևէ քաղաքական ուժի կողմից, մյուսներին էլ կտեղեկացվի, այդ թվում նաև իշխանական ուժին՝ նման փաստաթուղթ կազմելու համար: Այդ ժամանակ համապատսախան պատասխանը կտանք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ