Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչ. Արմեն Շամիրյանը չի պահպանել բողոքը ներկայացնելու արտադատարանական կարգը

Մայիս 11,2016 19:43

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 11-ին Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում էր դատավոր Մխիթարյանի նախագահությամբ Արմեն Շամիրյանի բողոքի քննությունը:

Դատական նիստի ընթացքում քննիչ Գարեգին Բագոյանը հայտարարեց, որ չի ցանկանում անդրադառնալ գործի հանգամանքներին ոչ այն պատճառով, որ Արմեն Շամիրյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը եւ հիմնավոր են, այլ ընդհակառակը: Նա հորդորեց Արմեն Շամիրյանին իր մեջ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդագրություն ներկայացնել համապատասխան մարմիններին:

Հիշեցնենք, որ Արմեն Շամիրյանը եւ իր ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանը բողոքարկել են Արմեն Շամիրյանի կողմից ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու վերաբերյալ որոշման դեմ:

Քննիչը դատարանին ներկայացրեց ծրարը, ինչը վկայում է այն մասին, որ Արմեն Շամիրյանը չի պահպանել բողոքը ներկայացնելու արտադատարանական կարգը, ժամկետները բաց են թողնվել: Նա նաեւ նշեց, որ բողոքաբերը եւ նրա ներկայացուցիչը նշում են, որ իրենք բողոքը ստացել են դեկտեմբերի 30-ին, դա չի համապատասխանում իրականությանը: Գարեգին Բագոյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին ինքը դատարանին ներկայացրել է ստացականի պատճեն, որը հավաստում է այն մասին, որ Արմեն Շամիրյանը խեղաթյուրում է հանգամանքները, եւ բողոքը ստացել է դեկտեմբերի 29-ին: Նա խնդրեց բողոքը չքննարկել, մերժել արտադատարանական կարգը չպահպանելու հիմնավորմամբ:

Դատարանն անհրաժեշտ համարեց գլխավոր դատախազությունից պարզել, թե բողոքարկման հնարավոր բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ ինչպիսի ակտ է կայացվել: Գործի քննությունը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 3-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031