Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Համազեկուցողների կողմից որևէ ռեակցիա չեղավ»

Մայիս 11,2016 19:20

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի համոզմամբ` միջազգային կառույցները պետք է հստակ գնահատական տան ապրիլի սկզբին սահմանին կատարվածին:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մելքումյանը որոշ մանրամասներ ներկայացրեց ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի հետ հանդիպումից. «Ընտրական օրենսգրքի հետ կապված մենք կրկնել ենք այն, ինչ միշտ ասում ենք. լիակատար կոնսենսուս չկա, բայց կան խնդիրներ, որոնք լուծվել են. օրինակ` տեսանկարահանման հետ կապված հարցը, բայց ոչ ուղիղ եթերով, քվեարկության մասնակիցների համարների հետ կապված տրվում են աշխատանքային փաստաթղթեր, որոնց վստահված անձինք և կուսակցությունների ներկայացուցիչները կարող են ծանոթանալ, տեխնիկական աջակցության հետ կապված հարցեր»: Պատգամավորի փոխանցմամբ` ԵԽԽՎ համազեկուցողներին հիմնականում հետաքրքրում էին կայուն մեծամասնության և երկրորդ փուլի հետ կապված հարցեր:

Միքայել Մելքումյանից հետաքրքրվեցինք` ապրիլյան իրադարձություններին չեն անդրադարձե՞լ: Պատգամավորը պատասխանեց. «Անդրադարձել եմ այդ խնդիրներին, որ միջազգային կառույցները ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ և հետո հստակ գնահատական պիտի տային, ոչ թե հավասարության նշան դրվեր»: Հետաքրքրվեցինք` ինչպե՞ս արձագանքեցին համազեկուցողները, պարոն Մելքումյանը պատասխանեց. «Բոլոր դեպքերում դրան որևէ ռեակցիա չեղավ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031