Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստե՞ղ էլ են թուրքերը մեղավոր, ինչի՞ պիտի հիվանդին թողած՝ գնանք Վրաստան՝ դեղ առնելու». Էդմոն Մարուքյան

Մայիս 11,2016 18:36

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Դեղերի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Փոխնախարարն ասաց, որ պատգամավորների բազմաթիվ առաջարկներ ընդունվել են եւ նախագիծը փոփոխել: Առաջին ընթերցման ժամանակ հայերեն ներդիր թերթիկների ընդունման պահանջը խիստ քննադատաբար էր ընդունվում: Հիմա նախագծում նշել են, որ հայերեն ներդիր թերթիկը պարտադիր է, եթե գնորդը պահանջի դեղը գնելիս: Բայց հայերեն ներդիր թերթիկի բացակայությունը չի կարող ներմուծման արգելքի հիմք հանդիսանալ:

Ըստ պատգամավորների առաջարկի, դեղերի փոխադրման, պահպանման պայմանների հետ կապված հստակեցումներ են մտցրել: Սահմանվել է նաեւ, որ արգելվում է դեղատանը ոչ դեղագիտական մասնագիտական խորհրդատվության տրամադրումը:

Փոխնախարարը վստահեցրեց, որ այս օրենքն ընդունելու դեպքում դեղերի շուկան Հայաստանում զգալիորեն կկարգավորվի:

Նաիրա Զոհրաբյանը դժգոհել էր, որ հասարակ Նուրոֆենը, գլխացավի դեղը ՀՀ-ից գնում են՝ ցավը մնում է, չի ազդում, Վրաստանից գնում են՝ օգնում է: ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ ասաց, որ այս նախագծով դա կկարգավորվի. «Նույնիսկ ամենալավ դեղը եթե մենք բերենք ու չկարողանանք նորմալ պայմաններում պահպանել, նրա ազդեցությունը ոչ միայն կարող է լինել նվազ, այլ նույնիսկ՝ վտանգավոր ու վնասակար»:

Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես տեղեկություններ ունեմ, որ փոքր դեղատները, մանրածախ դեղի առեւտրով զբաղվողները շատ դժգոհ են այս նախագծից: Նրանք պնդում են, որ այս նախագծով ավելի բարձր հիմքերի վրա է դրվում ՀՀ-ում դեղերի մոնոպոլիզացիան: Կան ձեւակերպումներ, որոնք բերելու են կոռուպցիոն ռիսկերի:

Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ Հայաստանում դեղերը կարո՞ղ են էժանանալ ու հասնել Վրաստանի մակարդակին, թե չէ հիմա մարդիկ իրենց հիվանդին թողած՝ Թիֆլիս են գնում, որ դեղ բերեն: Ի՞նչ է եղել, որ Հայաստանում դեղը երկու անգամ ավելի թանկ է, էժանանալո՞ւ են դրանք, էդ կավիճները վերանալո՞ւ է, թե՞ չէ. «Իմ ինֆորմացիայով, այս օրենքով դեղը ավելի թանկանալու է եւ մանրածախ դեղավաճառները զրկվելու են դեղի առեւտրով զբաղվելու հնարավորությունից: Դուք դրույթ եք ամրագրել, որ միայն մեծածախ լիցենզիա ունեցողները կարող են դեղ ներմուծել»:

Ինչ վերաբերում է այն պարտավորութանը, որ դեղ ներմուծողը պետք է թարգմանություն ունենա, Էդմոն Մարուքյանը համոզված է՝ դա հենց բարձրացնելու է դեղի գինը, ավելորդ ծախս է. «Ի՞նչ անենք, բոլորս գնանք Վրաստանից դեղ առնելո՞ւ: Սրանք խնդիրներ են, որոնք կապված չեն ինչ-որ բաների հետ, այստե՞ղ էլ են թուրքերը մեղավոր, ինչի՞ ենք սենց անում: Ասել, որ ով հարուստ ա, կարող ա, նա պետք է դեղ ներկրի, սա ճիշտ չի, ինչի՞ պետք է նման խտրական վերաբերմունք ստեղծել: Ասում ենք՝ դու չես կարող բերել ու վսյո»:

Նա ասաց, որ առանց այն էլ ՀՀ-ում մի քանի մարդ է դեղ ներմուծում ու այսպես ու՞ր ենք գնում, ամեն ինչ անում են, որ մարդիկ հիվանդանոցի դուռը ընդհանրապես չգնա՞ն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031