Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյանը` ԵԽԽՎ համանախագահներին. «Հանրաքվեն կեղծվել է»

Մայիս 11,2016 18:10

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային խմբի համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի հետ հանդիպմանը սահմանադրական հանրաքվեն ներկայացրել է որպես կեղծված հանրաքվե:

ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Զուրաբյանը որոշ մանրամասներ ներկայացրեց համազեկուցողների հետ հանդիպումից ու նկատեց. «Կեղծված հանրաքվեն նաեւ լավ արդյունք է տվել. բացահայտվեց ոչ միայն կեղծարարության իրողությունը, այլ դրանց ծավալները»:

Պարոն Զուրաբյանը նշեց, թե համազեկուցողներին բացատրել է, որ ներկայացվածը խարխլել է Հայաստանում ընտրությունների եւ ընտրական գործընթացների նկատմամբ հավատը: Ըստ նրա` ամենակարևոր խնդիրը, որ բոլորս, ներառյալ համազեկուցողները, պետք է լուծեն, ՀՀ քաղաքացիներին հավատը վերադարձնելն է դեպի ազատ ընտրություններ: Այս առիթով պարոն Զուրաբյանը ամփոփեց. «Առանցքային խնդիրը Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձեւավորումն է»:

ՀԱԿ խմբակցության հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև «4+4+4» ձեւաչափով քննարկումներին: Հիշեցմանը` ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ կոնսենսուսի լայն հնարավորություն կա, եւ փաստաթուղթ է այդ մասին պատրաստվել, ՀԱԿ պատգամավորն արձագանքեց. «Ես լսել եմ, որ Արմեն Ռուստամյանն ինչ-որ բան է ասել, մինչեւ ես իր հետ անձամբ չճշտեմ` ինքն ինչ է ասել՝ որեւէ մեկնաբանություն այդ թեմայով չեմ անելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031