Մայիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր հաղթանակների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ կարեւորելով քաղաքական ուժերի կողմից ցուցաբերած միասնականությունը եւ գործուն քայլերն Արցախին սատարելու ուղղությամբ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ